ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարություն

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարություն
Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության
դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի Միջազգային քրեական
դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները
համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Հայաստանի
իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ծայրահեղ քաղաքական
կուրություն է եւ հղի է անկախատեսելի հետեւանքներով:
Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց
քաղաքականացված մարմին է եւ բոլորովի էլ պատահական չէ, որ նույնիսկ
ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի
հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը եւ Ռուսաստանը, չեն
ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը եւ նման մտադրություն
չունեն նաեւ ապագայում:
Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբեւէ օգտագործվել Հայաստանի
շահերի պաշտպանության համար:
Միաժամանակ հարկ է նաեւ արձանագրել, որ Հայաստանի Սահմանադրական
դատարանը, որը 2020 թ. Սահմանադրության հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում ապօրինի կազմ ունի, բացահատորեն
վերազանցել է իր լիազորությունները եւ կայացրել ակնհայտ ապօրինի որոշում:
Թե Սահմանադրությամբ, թե Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական Օրենքով Սահմանադրական դատարանն իրավասու չէր քննության ընդունել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության գործը, այն պարագայում, երբ նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռեւս 2004 թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում:
Քանի որ Սահմանադրական
դատարանի որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն, ապա
իրավական առումով Միջազգային քրեական դատարանի անդամակցության
խնդրի վերանայումը հնարավոր էր միայն Սահմանադրությունում
համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:
ք. Երեւան
28 մարտի, 2023 թվական

Հիշեցնեմ, որ սա ներկայացնում է ՀՀ գործող իշխանություններին

Если человек дурак, то это надолго или навсегда)

Հիշեցնեմ, որ սա ներկայացնում է ՀՀ գործող իշխանություններին և համարվում է կապիտուլյանտի լավագույն «զինակիցներից»:
Իրականում զարմանալու ոչինչ չկա, քանի-որ մելքոնյանգագոները, անդոնները և նմանատիպ այլ ժեխանման ուտիլները շարունակում են իրենց դավաճան կապիտուլյանտ շեֆի մտքերը, ուղղակի բաց տեքստով, այդքան բան:
Այն, որ սրանք լրիվ են խելքները թրցրել արդեն վաղուց նորություն չէ, ուղղակի իրենց անխելքությունը չափաբաժնով են մատուցում՝ կամաց կամաց:

Հ.Գ. Բան դուրս տալուց առաջ լավ հիշեք, որ ձեր նմաններին հասարակությունը կամաց կամաց չի վռնդելու, այլ միանգամից և շատ կտրուկ:

Այո, սովորել պետք է, որ երբեք չլինեն Քոչարյան անդոներ, Մելքոնյան գագոներ կամ դավաճան Շիրակ թորոսյաններ

Սրանք անում են ամեն ինչ, որ ոչնչացնեն` առանց այդ էլ Նիկոլի կողմից զրոյական կետի իջեցված հարաբերությունները։
Մարդ ինչքան հիմար պետք է լինի, որ ցանկանա կալանավորել իր ստրատեգիկ գործընկեր պետության ղեկավարին, որը նաև աշխարհի ամենաուժեղ ատոմային գերտերությունն է, այն երկրի ղեկավարին, որի զինծառայողները Հայաստանում թուրքական սահմանին են կանգնած, իսկ Արցախում` արցախա֊ադրբեջանական։
Այս ամենն ապացույցն է այն բանի, որ սրանք և Ալիևը նույն կերպ են մտածում, նույն խոսույթն ունեն և նույն շահերը։
Հլը սրա նմաններն էլ երիտասարդների, ուսանողների հետ հանդիպում ու բաներ են սովորեցնում։
Այո, սովորել պետք է, որ երբեք չլինեն Քոչարյան անդոներ, Մելքոնյան գագոներ կամ դավաճան Շիրակ թորոսյաններ:

Պե՞տք է արդյոք նիկոլին ստեղծել այնպիսի պետություն, որտեղ ապրող երիտասարդները կլինեն մրցունակ

Պե՞տք է արդյոք նիկոլին ստեղծել այնպիսի պետություն, որտեղ ապրող երիտասարդները կլինեն մրցունակ և կկատարեն այնպիսի փոփոխություններ, որոնք կծառայեն նաև ապագա սերունդներին, իհարկե ոչ։
Գործազրկությունը, արտագաղթը, իրենց ապագան Հայաստանում չտեսնելը երիտասարդության՝ այսօր առկա մեծագույն խնդրիներից են և այս «բարենպաստ» պայմանները, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար, ստեղծել է այս իշխանությունը։
Այս շրջանում երիտասարդների կատարած աշխատանքները, ինչ-որ բան փոխելուն միտված բոլոր ջանքերը դատապարտված են անհաջողության, քանի կան այս դավաճանական իշխանությունները։

Երիտասարդները Հայաստանում չեն գնահատվում, դրա համար էլ շատերը բռնում են արտագաղթի ճանապարհը

Ու՞մ էր Նիկոլը ապագա խոստանում. երիտասարդների՞ն, որոնք 2018֊ից հետո դարձել են բյուջեն լցնող աշխատուժ, թե՞ թոշակառուներին, ովքեր ամսվա կեսը սոված են անցկացնում։
Ապագա կա՜ արտահայտությամբ Նիկոլը երկրորդ անգամ զավթեց իշխանությունը և բոլոր ոլորտներում նշանակեց իրեն հավատարիմներին` 《սեփականաշնորհելով》ամեն ինչ։
Եթե ՔՊ֊ական չես կամ իրենց չես սատարում, ուրեմն տեղ չունես պետական համակարգում։ Ցավոք սրտի այս ամենն ամենաշատն է անդրադառնում երիտասարդների վրա, որովհետև, եթե ունես այնպիսի մասնագիտություն, որով կարող ես աշխատել պետական համակարգում, ապա պետք է պարտադիր իշխանական հայացքներ ունենաս։
Երիտասարդները Հայաստանում չեն գնահատվում, դրա համար էլ շատերը բռնում են արտագաղթի ճանապարհը։ 2018֊ից հետո արտագաղթն ավելացել է և հեռացողները հիմնականում երիտասարդներն են։
Ապագա կա, բայց ու՞մ համար, եթե ոչ իշխանականների։

«Գոյ» թատրոնն ընդգրկվում է Սունդուկյանի անվան թատրոնի կազմում որպես բաժին. ԿԳՄՍՆ-ն նախագիծ է դրել շրջանառության մեջ

ԿԳՄՍ նախարարությունը նախօրեին e-draft հարթակում շրջանառության մեջ է դրել կառավարության ոլրոշման նախագիծ, որով «Գոյ» թատրոնը միացնում են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին:

Նշվում է, որ այս նախագծի անհրաժեշտությունը միտված է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն:
Առաջարկվում է Գոյ» թատրոնն ընդգրկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում, որպես բաժին /«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ստեղծագործական բաժնի «Գոյ» փորձարարական բեմ/:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այսպիսով, առաջիկայում «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թատերախումբը հնարա¬վորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքային (մեծ բեմ, Black box), գույքային և նյութա¬տեխնիկական հնարավորություններից, գովազդատեղեկատվական արշավ¬ների նախատեսված մասնագիտական-կադրային և ֆինանսական հնարավորություն¬ներից:

Սրանով կլուծվի նաև դերասանական խումբն առավել լայն ստեղծագործական հարաբերություններում ներգրավելու հարցը, կխթանվեն փոխադարձ ստեղծագործական շփումները, կստեղծվի հնարավո¬րություն տարբեր ռեժիսորական ձեռագրերի հետ առնչվելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, իրականացնում է տարաբնույթ կրթական-մշակութային ծրագրեր, ցուցահանդեսներ, ընդլայնում է խաղացանկը, նախաձեռնում փառատոներ, և այս ամենն ընդլայնում է նաև ստեղծագործական հնարավորությունները:

Գլուխները պատին են տվել, տունս չեմ տալու պետությանը. Վլադիմիր Գասպարյան

Ես արել եմ օրենքի սահմաններում, ես երբեք չեմ անի այն, ինչն օրենքից դուրս է: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Դատական պրոցեսը ցույց կտա, որ սա մի կենդանու ֆանտազիայի արդյունքներն են: Ամբողջ դատական պրոցեսի ընթացքում այս ամենը կժխտվի»,- ասաց Գասպարյանը
Հարցին՝ արդյո՞ք ինքը պատրաստվում է իր տունը վերադարձնել պետությանը, նախկին ոստիկանապետը արձագանքեց. «Գլուխները պատին են տվել, իմ տունը չեմ տալու պետությանը»:

Գյումրիում խաչմերուկում «Օպելը» բախվել է «Մերսեդեսին», վերջինս էլ՝ «ԳԱԶել»-ին. կա վիրավոր

Մարտի 27-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան և Գերցենի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է խաչմերուկում կայանված «ԳԱԶել» մակնիշի մեքենային:

Ոստիկանությունից հայտնում են, որ «Մերսեդեսի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչու են ՄԻՊ պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն արձագանքել է ՄԻՊ թափուր պաշտոնում Էդգար Ղազարյանի առաջադրման վերաբերյալ հարցերին: Նա մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով ՄԻՊ պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրման շուրջ ծավալվող քննարկումը, հարկ եմ համարում ընդգծել.

«Հայաստան» խմբակցությունը նման որոշում կայացրել է՝ ԸՆԴԱՌԱՋԵԼՈՎ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱՄԱԿ-ԴԻՄՈՒՄԻ ՄԻՊ պաշտոնում առաջադրելու Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

Որոշման հիմքում բացառապես խորհրդարանական ընդդիմության կողմից հասարակական և մասնագիտական նախաձեռնությունների հետ համագործակցության կարևորումն է:

Հարկ եմ համարում նշել, որ վերոհիշյալից բացի այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կամ անհատների կողմից մեզ չի ներկայացվել: Նման ևս երկրորդ դիմումի դեպքում այն միանշանակ դառնալու էր քննարկման առարկա և ըստ այդմ կորոշվեր, թե թեկնածուներից ում կառաջադրեինք այդ պաշտոնում:

Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ այս ընթացքում խմբակցությունն ինքը դիմել է տարբեր հեղինակավոր իրավապաշտպանների առաջադրման առաջարկով, սակայն հաշվի առնելով այս իշխանությունների կանխատեսելի և միանձնյա որոշումների կայացման գործելաոճը, վերջիններս նպատակահարմար չեն համարել առաջադրվել»։

Ի՞նչ են արել այս իշխանությունները երիտասարդների համար, բացի նրանց ապագան խորտակելուց

Երբ 2018 թվականին Նիկոլը խոստանում էր փայլուն ապագա, նա կարևորում էր սփյուռքահայ երիտասարդների Հայաստան վերադառնալը։
Ի՞նչպես են ապրում երիտասարդները Հայաստանում, նշենք մի քանի օրինակ`
1. Կրթական մակարդակն այնքան են ցածրացրել, որ շատ երիտասարդներ նախընտրում են մեկնել արտերկրում սովորելու կամ էլ այստեղ սովորելուց և ավարտելուց հետո չեն կարողանում իրենց մասնագիտություններով աշխատել։
2. Աշխատավարձերն այնքան ցածր են, որ երիտասարդները չեն կարողանում իրենց ստացած չնչին գումարներով ուսման վարձ վճարել։
3. Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքով բնակարան վերցնելու պայմաններն այնքան բարդ են, որ քչերին է հաջողվում բնակարան ձեռք բերել։
4. Երիտասարդները գոյատևելու համար ստիպված են լինում օր ու գիշեր աշխատել, Հայաստանում այլ կերպ հնարավոր չէ։
Այս իշխանությունները խլել են մեր` երիտասարդներիս ապագան, երիտասարդների համար Հայաստանում որևէ պայման չկա, բոլորն ունեն խնդիրներ, որովհետև չկա պետություն, որ կհոգա նրանց խնդիրների մասին, որ կկարևորի երիտասարդի դերը պետություն կառուցելու գործընթացում, որովհետև երիտասարդը դիտարկվում է որպես սովորական աշխատուժ, ում միջոցով լցվում է բյուջեն ու բյուջեից գնում իշխանականների գրպանները։
Ի՞նչ են արել այս իշխանությունները երիտասարդների համար, բացի նրանց ապագան խորտակելուց։