Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչու են ՄԻՊ պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն արձագանքել է ՄԻՊ թափուր պաշտոնում Էդգար Ղազարյանի առաջադրման վերաբերյալ հարցերին: Նա մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով ՄԻՊ պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրման շուրջ ծավալվող քննարկումը, հարկ եմ համարում ընդգծել. «Հայաստան» խմբակցությունը նման որոշում կայացրել է՝ ԸՆԴԱՌԱՋԵԼՈՎ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱՄԱԿ-ԴԻՄՈՒՄԻ ՄԻՊ պաշտոնում առաջադրելու Էդգար Ղազարյանի թեկնածությունը: Որոշման հիմքում բացառապես խորհրդարանական ընդդիմության կողմից հասարակական և մասնագիտական նախաձեռնությունների հետ համագործակցության կարևորումն է: Հարկ եմ համարում նշել, որ վերոհիշյալից բացի այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կամ անհատների կողմից մեզ չի ներկայացվել: Նման ևս երկրորդ դիմումի դեպքում այն միանշանակ դառնալու էր քննարկման առարկա և ըստ այդմ կորոշվեր, թե թեկնածուներից ում կառաջադրեինք այդ պաշտոնում: Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ այս ընթացքում խմբակցությունն ինքը դիմել է տարբեր հեղինակավոր իրավապաշտպանների առաջադրման առաջարկով, սակայն հաշվի առնելով այս իշխանությունների կանխատեսելի և միանձնյա որոշումների կայացման գործելաոճը, վերջիններս նպատակահարմար չեն համարել առաջադրվել»։

Լրահոս