Ի՞նչ են արել այս իշխանությունները երիտասարդների համար, բացի նրանց ապագան խորտակելուց

Երբ 2018 թվականին Նիկոլը խոստանում էր փայլուն ապագա, նա կարևորում էր սփյուռքահայ երիտասարդների Հայաստան վերադառնալը։ Ի՞նչպես են ապրում երիտասարդները Հայաստանում, նշենք մի քանի օրինակ` 1. Կրթական մակարդակն այնքան են ցածրացրել, որ շատ երիտասարդներ նախընտրում են մեկնել արտերկրում սովորելու կամ էլ այստեղ սովորելուց և ավարտելուց հետո չեն կարողանում իրենց մասնագիտություններով աշխատել։ 2. Աշխատավարձերն այնքան ցածր են, որ երիտասարդները չեն կարողանում իրենց ստացած չնչին գումարներով ուսման վարձ վճարել։ 3. Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքով բնակարան վերցնելու պայմաններն այնքան բարդ են, որ քչերին է հաջողվում բնակարան ձեռք բերել։ 4. Երիտասարդները գոյատևելու համար ստիպված են լինում օր ու գիշեր աշխատել, Հայաստանում այլ կերպ հնարավոր չէ։ Այս իշխանությունները խլել են մեր` երիտասարդներիս ապագան, երիտասարդների համար Հայաստանում որևէ պայման չկա, բոլորն ունեն խնդիրներ, որովհետև չկա պետություն, որ կհոգա նրանց խնդիրների մասին, որ կկարևորի երիտասարդի դերը պետություն կառուցելու գործընթացում, որովհետև երիտասարդը դիտարկվում է որպես սովորական աշխատուժ, ում միջոցով լցվում է բյուջեն ու բյուջեից գնում իշխանականների գրպանները։ Ի՞նչ են արել այս իշխանությունները երիտասարդների համար, բացի նրանց ապագան խորտակելուց։

Լրահոս