Գյումրիում խաչմերուկում «Օպելը» բախվել է «Մերսեդեսին», վերջինս էլ՝ «ԳԱԶել»-ին. կա վիրավոր

Մարտի 27-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան և Գերցենի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է խաչմերուկում կայանված «ԳԱԶել» մակնիշի մեքենային: Ոստիկանությունից հայտնում են, որ «Մերսեդեսի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Լրահոս