Երիտասարդները Հայաստանում չեն գնահատվում, դրա համար էլ շատերը բռնում են արտագաղթի ճանապարհը

Ու՞մ էր Նիկոլը ապագա խոստանում. երիտասարդների՞ն, որոնք 2018֊ից հետո դարձել են բյուջեն լցնող աշխատուժ, թե՞ թոշակառուներին, ովքեր ամսվա կեսը սոված են անցկացնում։ Ապագա կա՜ արտահայտությամբ Նիկոլը երկրորդ անգամ զավթեց իշխանությունը և բոլոր ոլորտներում նշանակեց իրեն հավատարիմներին` 《սեփականաշնորհելով》ամեն ինչ։ Եթե ՔՊ֊ական չես կամ իրենց չես սատարում, ուրեմն տեղ չունես պետական համակարգում։ Ցավոք սրտի այս ամենն ամենաշատն է անդրադառնում երիտասարդների վրա, որովհետև, եթե ունես այնպիսի մասնագիտություն, որով կարող ես աշխատել պետական համակարգում, ապա պետք է պարտադիր իշխանական հայացքներ ունենաս։ Երիտասարդները Հայաստանում չեն գնահատվում, դրա համար էլ շատերը բռնում են արտագաղթի ճանապարհը։ 2018֊ից հետո արտագաղթն ավելացել է և հեռացողները հիմնականում երիտասարդներն են։ Ապագա կա, բայց ու՞մ համար, եթե ոչ իշխանականների։

Լրահոս