Գլուխները պատին են տվել, տունս չեմ տալու պետությանը. Վլադիմիր Գասպարյան

Ես արել եմ օրենքի սահմաններում, ես երբեք չեմ անի այն, ինչն օրենքից դուրս է: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Դատական պրոցեսը ցույց կտա, որ սա մի կենդանու ֆանտազիայի արդյունքներն են: Ամբողջ դատական պրոցեսի ընթացքում այս ամենը կժխտվի»,- ասաց Գասպարյանը Հարցին՝ արդյո՞ք ինքը պատրաստվում է իր տունը վերադարձնել պետությանը, նախկին ոստիկանապետը արձագանքեց. «Գլուխները պատին են տվել, իմ տունը չեմ տալու պետությանը»:

Լրահոս