Նիկոլի պատճառով մենք չունենք ո´չ արտաքին, ո´չ էլ ներքին անվտանգություն

Նիկոլի պատկերացրած խաղաղությունը թշնամու բոլոր պայմաններն անվերապահորեն ընդունելն է: Դա մենք պարբերաբար ենք տեսնում,երբ Նիկոլն ու իր թիմակիցները հակահայկական հայտարարություններ են անում:
Երբ Ալիևը հայտարարում է, որ դելիմիտացիա և դեմարկացիա պետք է լինի իր պայմաններով, Նիկոլը սուս ու փուս համաձայնում է նրա հետ, երբ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, Նիկոլն ընդունում է դա ու պատրաստվում ստորագրել այդ փաստաթուղթը:
Սրանց պատկերացրած խաղաղությունը մարդկային կյանքեր է արժենում: Այն ժամանակ, երբ Ալիևը սպառնալիքներ է հնչեցնում, Նիկոլը «Վարչապետի գավաթ» մրցույթ է կազմակերպում, երբ սահմանային իրավիճակը շարունակում է լարված մնալ, Նիկոլը խոսում է «խաղաղություն»-ից:
Նիկոլը խոստանում էր իր վերընտրվելուց 1-2 ամիս հետո վերադարձնել մեր գերիներին, բայց այսօր ո՜չ գերիներն են վերադարձվել, ո´չ էլ անհետ կորածների որոնողական աշխատանքով են զբաղվում: Եվ, միակողմանի զիջումներով պատրաստվում են «խաղաղության» գնալ
Նիկոլի «խաղաղությունը» կրակում է սահմաններին, նրա «խաղաղությունը» նոր զիջումների է հանգեցնում, նրա «խաղաղությունը» գերիներին անճակատագիր թողել է Բաքվի բանտերում, նրա «խաղաղությունը» Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն է, նրա «խաղաղությունը» Արցախի ու Հայաստանի կապիտուլյացիան ստորագրելն է:
Նիկոլի պատճառով մենք չունենք ո´չ արտաքին, ո´չ էլ ներքին անվտանգություն: Բացի սահմանային անվտանգությունից քայքայված է նաև ներքին անվտանգությունը: Գրեթե ամեն օր սպանություններ են տեղի ունենում. երիտասարդների շրջանում տարածվել է թմրանյութի շահագործումը, և այս ամենը միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

Մեծ Թուրանի զավակը ձեռնամուխ է եղել քայքայել հայկական պետականությունը երիտասարդությանը ոչնչացնելու ճանապարհով

Այն, որ նիկոլ հողատուն մեծ չարիք էր Հայաստանի ու Արցախի անվտանգության համար, դա ոչ մեկիս համար նորություն չէ։ Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո նա ձեռնամուխ եղավ թուլացնել պետական սահմանները, ինչը հանգեցրեց 2020 թվականի պատերազմին, որն էլ իր հերթին ավարտվեց ամոթալի ու դաժան կապիտուլյացիայի։
Բայց դա վերջը չէր, քանի որ դրան հաջորդող 3 տարիների ընթացքում մենք կորցրեցինք և հարյուրավոր կյանքեր և տարածքներ։
Հիմա արդեն Մեծ Թուրանի զավակը ձեռնամուխ է եղել քայքայել հայկական պետականությունը երիտասարդությանը ոչնչացնելու ճանապարհով։
Թերևս ամեն երկրորդը գիտե, թե ինչքան թմրանյութ է շրջանառվում մեկ օրվա ընթացքում միջին խավի երիտասարդների շրջանում։
Կմտածեք, թե սա դավադրապաշտություն է, բայց առավել քան համոզված եմ, որ 2018֊ից սկսած թմրանյութերի ստվերային ազառականացումը ուղղված է Հայաստանի ապագայի ոչնչացմանը։
Ինչպես կարող է մեկը պաշտպանել սահմանը, կամ թեկուզ անգամ մտածել պետականության մասին, եթե վերջինս պարբերաբար գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ։
Սա այն կառավարելի քաոսային մեխանիզմն է, որը նիկոլը իր պապաների ցուցումով լարեց հայերի դեմ։

Ողբերգական դեպք Երևանում․ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի․ վարկածներից մեկով՝ նա ինքնասպան է եղել

Երեւանում, այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սողոմոն Տարոնցի փողոցի 3/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել է կնոջ դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են 63-ամյա Կարինե Հ․-ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հարկերից մեկից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Դեպքի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են մահացածի բնակության վայրը։

1 տոննա կոկաինի գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ԱԱԾ

1 տոննա կոկաինի գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն:

Հաղորդագրությունում ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել նաև հանցավոր խմբի անդամներ, «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ Մ.Պ-ի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, Մ.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և վարութային գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։

Կարճատև անձրև է սպասվում առաջիկա օրերին

Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 31-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը, ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրը Արևմուտքին հետաքրքի չէ, և սա չհասկանալը անհեռատես քաղաքականություն է․ քաղաքագետ

Հավաքական Արևմուտքի միակ նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է. ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը, ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրը Արևմուտքին հետաքրքի չէ, և սա չհասկանալը անհեռատես քաղաքականություն է: Այս մասին ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Արման Ղուկասյանը:
Աշխարհում տեղի ունենող գլոբալ փոփոխություններ և զարգացումների ֆոնին Հայաստանի համար այսօր ամենակարևոր օրակարգային հարցը բանակցություններն են Ադրբեջանի հետ. «Մենք մտել ենք ճակատագրական փուլ և ակատեսն ենք, թե ինչպես են տարբեր խաղացողներ փորձում գործընթացը վերցնել իրենց ձեռքը, և ամենավտանգավորը, ինչ կարող է լինել և դա, ցավոք, արդեն եղել է, Հայաստանը ներքաշվել է ՌԴ-Արևմուտք բախման մեջ: Հայաստանի ոչ հեռատես և ոչ պրոֆեսիոնալ քաղաքականության արդյունքում մեր երկիրը հայտնվել է շատ ծանր և բարդ իրավիճակում»,- ասաց նա:
Անդրադառնալով վերջին բանակցություններին, բանախոսը նկատեց, որ Մոսկվայում թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը ցույց տվեցին, որ հակված են հարցը լուծվի արևմտյան հարթակներում, որովհետև որևէ կառուցողական բանակցություն կամ ցանկություն հարցը լուծելու ռուսաստանյան մոտեցումների շրջանակներում չենք տեսնում: Եվ սա պարադոքսալ է, որովհետև արևմտյան մոտեցումը նախատեսում է Արցախի հայաթափում և Արցախի հարցի փակում՝ տալով այն Ադրբեջանին: Մինդչեռ ՌԴ-ն հայտարարում է, որ Արցախում պետք է մնան հայեր, մնան խաղաղապահներ, այսինքն Արցախի հարցը չի փակվի: Ըստ Ղուկասյանի՝ ՀՀ իշխանությունները տանում են երկիրը հակառուսական ճանապարհով և դա արվում է բացահայտ առաջին դեմքերի մասնակցությամբ.
«Մենք տեսնում ենք հակառուսական հստակ քարոզչություն, որը տարվում է տարբեր գործիքներով, բայց ամենավտանգավոր մասն այն է, որ կեղծ օրակարգ է ձևավորվում: Այն է՝ ՀՀ-ն ունի, իբր, ընտրության հնարավորություն՝ կա՛մ ՌԴ, կա՛մ Արևմուտք: Բայց հարց է առաջանում՝ մեզ երբեևէ հրավիրե՞լ են ՆԱՏՕ, երբևէ հրավիրել են դառնալ ԵՄ անդամ, մեզ երբևէ այլընտրանքային հստակ երաշխիքներ կամ անվտանգային համակարգ առաջարկե՞լ են Արևմուտքի կողմից: Ո՛չ, որևէ պաշտոնական առաջարկ չի եղել: Մինչդեռ այս ուղղության ջատագովները ՀՀ իշխանություններին առաջարկում են հրաժարվել՝ լավ թե վատ, խնդիրներ ունեցող, այո՛, բայց հստակ գործող համակարգից հանուն իլյուզիաների, ինչը չափազանց վտանգավոր է մեր երկրի համար: Այլընտրանքային անվտանգային որևէ համակարգ Հայաստանին որևէ մեկը չի առաջարկել, որևէ այլընտրանք Արցախում ռուս խաղաղապահներին չի առաջարկել, և դա ուղղակի կեղծ շահարկում է, թե ռուս խաղաղապահների փոխարեն Արցախում կտեղակայվեն սկանդինավյան խաղաղապահներ: Ռուս խաղաղապահների այլընտրանքը թուրք խաղաղապահներն են, որն էլ հենց Թուրքիայի վաղեմի նպատակն է: Անկարան մշտապես ցանկացել է Արցախում «խաղաղապահ» խաղալ»,- ընդգծեց նա:
«Մենք արդեն մտել ենք ցնցումների փուլ և սա կարող է լինել ճակատագրական: Աշխարհաքաղաքական գործընթացներին նայել էմոցիաների տեսանկյունից, ինքնախաբեության և պոպուլիզմի տեսանկյունից ինքնաոչնչացում է և հենց այդ ճանապարհով մեզ տանում են ՀՀ իշխանությունները: Փաշինյանն ու ԱԽ քարտուղարը հայտարարում են, որ քննարկվում է և օրակարգում կա ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: Այո, ՀԱՊԿ-ը իդեալական կառույց չէ, կան խնդիրներ, բայց ՀՀ-ն ՀԱՊԿ-ում է, որովհետև դրա շարժիչ ուժը ՌԴ-ն է՝ մեր ռազմավարական դաշնակիցը: Հետևապես ինքնախաբեություն է, երբ ոմանք ասում են՝ դուրս գանք ՀԱՊԿ-ից և պահպանենք լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ. Դուրս գալով ՀԱՊԿ-ից մենք դեմարշ ենք անում ՌԴ դեմ»,- հայտարարեց Արման Ղուկասյանը:
Նա շեշտեց, որ փորձ է արվում Հարավային Կովկասն ամբողջությամբ ապակայունացնել, և դա նույն ուժերն են, որ ապակայունացրել են իրավիճակը Ուկրաինայում՝ հավաքական Արևմուտքը: Բայց հարկ է հիշել, որ Արևմուտքի համար ո՛չ Արցախի, ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրը ընդհանրապես հետաքրքիր չէ, նրա միակ շահն այն է, որ ՌԴ-ն դուրս բերվի տարածաշրջանից և փոքր երկիր Հայաստանը հայտնվել է մեծերի կռվի կիզակետում: Իսկ դա սխալ արտաքին քաղաքականության, ինքնախաբեության, պոպուլիզմի արդյունք է:
Նա կարևորեց նաև հանրության դիրքորոշումը, որը պետք է դուրս գա ուղղակի դիտորդի կարգավիճակից, քանզի վտանգավոր գործընթացները, որոնց հեղինակը այս իշխանություններն են, տանում են երկիրը կործանման:

Հակառակորդը ականանետ է կիրառել Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

«Ձեր պահած բանակից զինվորներ են գողանում, մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու». լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների ոչ մի հարցի չպատասխանեց։ Բոլոր հարցերին ի պատասխան՝ ասաց․«Հետևեք պաշտոնական լրահոսին»։

Միայն առևանգված երկու զինծառայողների մասին հարցին արձագանքեց. «Էդ հեքիաթները պատմողներին գնացեք հարցրեք, ինձ տենց հարց չտաք»,- ասաց նախարարը։

Լրագրողը մեկ հարց էլ ուղղեց նախարարին, որն անպատասխան մնաց. «Պարո՛ն Պապիկյան, ձեր պահած բանակից զինվորներ են գողանում, մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու, ինչպե՞ս եք ապահովում ՀՀ պաշտպանությունը, երբ զինվորներին ամեն օր կարող են գողանալ»։

Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 31-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 1-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Արաբկիր վարչական շրջանի` Կասյան, Արաբկիր 38, Երզնկյան, Աբգար Թագավորի, Այգեձորի փողոցների, Կալենցի փողոցի և նրբանցքների, Հ. Հակոբյան 1-8 շենքերի՝ իրենց կոտորակներով, Կոմիտասի 1-11 շենքերի՝ իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 27, 27/1, 30/3 շենքերի, Սունդուկյան 1-7 շենքերի և 2-24 անհատական տնատիրությունների, Ավետիսյան 1-23 շենքերի՝ իրենց կոտորակներով, Բաղրամյան 21-89 շենքերի՝ իրենց կոտորակներով, մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի, Բաղրամյան 3-րդ, 4-րդ նրբանցքների, 2-րդ նրբանցքի 10բ շենքի, Կիևյան 18-32 շենքերի՝ իրենց կոտորակներով և 2-րդ նրբանցքի, Գուլակյան 4-23 անհատական տնատիրությունների, Օրբելի 2-16 շենքերի՝ իրենց կոտորակներով, 33, 33ա, 37, 39, 41 շենքերի,

Կենտրոն վարչական շրջանի՝ Պռոշյան փողոցի և 1-ին նրբանցքի, Կոզեռն թաղամասի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կրակոցներ՝ Երևանում. 18-ամյա տղա է սպանվել

Երեկ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4 փողոցում՝ «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել և դի կա, հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաներն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, կրակված պարկուճներ ու գնդակ, արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը 18-ամյա Դավիթ Թամարյանն է, ում վրա մի քանի անգամ կրակոցներ են արձակել, ու մինչ շտապօգնության ժամանումը նա մահացել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։