Մեծ Թուրանի զավակը ձեռնամուխ է եղել քայքայել հայկական պետականությունը երիտասարդությանը ոչնչացնելու ճանապարհով

Այն, որ նիկոլ հողատուն մեծ չարիք էր Հայաստանի ու Արցախի անվտանգության համար, դա ոչ մեկիս համար նորություն չէ։ Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո նա ձեռնամուխ եղավ թուլացնել պետական սահմանները, ինչը հանգեցրեց 2020 թվականի պատերազմին, որն էլ իր հերթին ավարտվեց ամոթալի ու դաժան կապիտուլյացիայի։ Բայց դա վերջը չէր, քանի որ դրան հաջորդող 3 տարիների ընթացքում մենք կորցրեցինք և հարյուրավոր կյանքեր և տարածքներ։ Հիմա արդեն Մեծ Թուրանի զավակը ձեռնամուխ է եղել քայքայել հայկական պետականությունը երիտասարդությանը ոչնչացնելու ճանապարհով։ Թերևս ամեն երկրորդը գիտե, թե ինչքան թմրանյութ է շրջանառվում մեկ օրվա ընթացքում միջին խավի երիտասարդների շրջանում։ Կմտածեք, թե սա դավադրապաշտություն է, բայց առավել քան համոզված եմ, որ 2018֊ից սկսած թմրանյութերի ստվերային ազառականացումը ուղղված է Հայաստանի ապագայի ոչնչացմանը։ Ինչպես կարող է մեկը պաշտպանել սահմանը, կամ թեկուզ անգամ մտածել պետականության մասին, եթե վերջինս պարբերաբար գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ։ Սա այն կառավարելի քաոսային մեխանիզմն է, որը նիկոլը իր պապաների ցուցումով լարեց հայերի դեմ։

Լրահոս