Դավաճանները կրկին սարսափի մեջ են

Դավաճանները կրկին սարսափի մեջ են։ Ամեն անգամ, երբ կապիտուլյանտը պատրաստվում է զիջումների գնալ, կամ բանավոր պայմանավորվածությունները կատարելու ժամանակը մոտենում է, նա սկսում է թիրախավորել ընդդիմադիրներին ամեն կերպ փորձելով լռեցնել ճիշտը խոսացողներին:
Դավաճանի կամակատարներն այսօր ապօրինի խուզարկել են ՀՅԴ անդամների բնակարաններն ու ձերբակալել նրանց առանց հիմնավոր ապացույցների և «խելքը գլխին» մեղադրանքների:
Նիքո՜լ, դու մինչև հիմա չես հասկանում, որ քո և քո կամակատարների կողմից նման անօրինական գործելաոճով չեք կարողանալու լռեցնել որևէ մեկիս։
Ոչ մենք, ոչ էլ մեր գործընկերները չենք վախենում նմանօրինակ գործելաոճից։

Փաշինյանի և Ալիևի երեկվա ելույթները հաստատեցին, որ Արցախի միակ հնարավոր ընտրությունը պայքարն է․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Տելեգրամի իր ալիքում գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքական իրավիճակին․ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։

Պետք է պայքարել՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա։

Պայքարել Հայաստանի քաղաքացիների աջակցությամբ, որոնք վերջին ընտրություններում քվեարկել են քաղաքական այն ուժերի օգտին, որոնք իրենց ծրագրերում հայտարարել են Արցախին լիակատար աջակցության մասին։

Պայքարել Սփյուռքի ակտիվ աջակցությամբ, որը ծայրահեղ իրավիճակներում միշտ հայրենիքի կողքին է եղել։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը կանգնել Արցախի կողքին՝ պաշտպանելով Արցախը բնաջնջումից և բռնազավթումից»։

Եղանակը Հայաստանում

Հունվարի 12-ին Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում, առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն, Հայաստանի մյուս մարզերում, օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւելյան՝ 2-5 մ/վրկ: Ինչպես NEWS.am-ին հայտնում են «ՀայպետհիդրոմեԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -6-8, վաղը ցերեկը՝ 0+2։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -4-7,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -2-4,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -8-10, ցերեկը՝ 0-2,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -2-6,

Լոռիում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -3-6,

Տավուշում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -1-4,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -2-4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -2 + 1,

Արարատում՝ գիշերը՝ -7-9, ցերեկը՝ 0 + 2,

Արմավիրում՝ գիշերը՝ -8-10, ցերեկը՝ 0 + 2,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -1-4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ 0+3,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2 + 2,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -3-6,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3։

Զորամաս ապօրինի մուտք գործելու համար հետախուզվող եղբայրները հայտնաբերվեցին Ջերմուկում

Ոստիկանության Ջերմուկի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին են տարվել 30-ամյա Գևորգ Խ.-ն և 34-ամյա Սամվել Խ.-ն, որոնք հունվարի 5-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Երեւի չեն հասել իրենց նպատակին, փորձում են այլ միջոցներ գտնել նորից ինձ կալանքի տանելու. Գերասիմ Վարդանյան

Քանի որ այս ամենը քաղաքական բեմադրություն է, քաղաքական հրահանգ, ես չեմ հետաքրքրվել, թե ինչու են մտնում խուզարկության, արդեն մոտավորապես ենթադրում եմ՝ ինչի համար կարող էին գային խուզարկեին: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ոստիկանությունից դուրս գալուց հետո նշեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:

«Երեկ վճռաբեկ դատարանը մերժել է գլխվոր դատախազի տեղակալի բողոքը ինձ նորից կալանքի տակ առնելու հետ կապված: Երեւի չեն հասել իրենց նպատակին, փորձում են այլ միջոցներ գտնել նորից ինձ կալանքի տանելու: Երբ տեսնում են, որ շատ թույլ են միջոցները անազատության մեջ պահելու, փորձում են արդեն թիրախավորել, շոուներ կազմակերպել, առավոտյան ներխուժել մարդկանց տներ, ընտանիքի անդամներին, հարազատներին, երեխաներին անհանգստացնել: Այս ամենը շոու է»,-ասաց նա:
Վարդանյանը հավելեց, որ ավելի ուշ տեղեկացել է, որ ոչ միայն իր տուն են եկել խուզարկության , այլ նաեւ իր հարազատների տներ են մտել, ՀՅԴ անդամների տներ են մտել խուզարկել. «Շատերին բերման են ենթարկել, մի քանիսին արդեն ձերբակալել են: տեսնենք՝ ինչ է տեղի ունենում: Շինծու, հորինած քրեական գործ է, նույնիսկ այդ գործի շրջանակներում այդ ժամանակաշրջանում ես եղել եմ բանտում, կալանավորված, իմ տեսակցությունները փակ են եղել: Առնվազն բսուրդ է ինձ այդ գործին կապելը: Իրենք փորձում են ինձ, իմ ընկերներին, հարազատներին անընդհատ լարվածության մեջ պահել, շանտաժի ենթարկել՝ փորձելով իրենց նպատակներինհասնել, բայց ես ասել եմ ու ասում եմ՝ մեր պայքարը սրանից կանգ չի առնելու: Մենք երեկ բանտում էինք, այսօր ազատության մեջ ենք, վաղը հնարավոր է լինենք բանտում, գնալու ենք մինչեւ վերջ, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա եւ հեռացնելու ենք նրան ամեն գնով»:

էլեկտրագծի վթարավերականգնողական աշխատանքներն արգելելը վկայում է, որ միտումնավոր են արել. Արթուր Հարությունյան

Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրագծի վթարված հատվածում վերականգնողական աշխատանքների իրականացմանն ադրբեջանցիների կողմից արգելք հանդիսանալը նշանակում է, որ հենց իրենք են արել դա։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ»խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:
«Հավանականությունը շատ ցածր է, որ դա եղել է բնական վթար, որովհետև այդ տեղանքում ամբողջությամբ փոխված են հաղորդալարերը, մնացած բոլոր միջոցները։ Մյուս կողմից, արդեն երկրորդ օրն է, որ ռուս խաղաղապահների միջոցով բանակցություններ են ընթանում, որպեսզի մեր մասնագետները մոտենան վթարի վայր և իրականացնեն վերանորոգման աշխատանքները, սակայն ադրբեջանական կողմից արգելում են, ինչը հենց խոսում է այն մասին, որ միտումնավոր կերպով, որպես լրացուցիչ ճնշման միջոց են օգտագործում: Մենք գիտենք նաև, որ գազի մատակարարման խափանումներ եղան այս ընթացքում, իսկ մի քանի օր է արդեն էլեկտրաէներգիայի խափանումներն են։ Այսինքն՝ փորձում են ամեն հնարավոր միջոցներով իրենց կողմից իրականացվող հումանիտար ճգնաժամը խորացնել»,-նշել է Ա. Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները ջանք չեն խնայում միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ և շահագրգռված են հարցի լուծմամբ։

«Չգիտեմ բանակցություններն ինչ արդյունք կունենան, բայց աշխատանքներ այդ ուղղությամբ կատարվում են»,-հավելեց ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ»խմբակցության ղեկավարը։

Ավելի վաղ Արցախի օպերատիվ շտաբից հայտնել էին, որ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հովհարային անջատումները շարունակվում են մինչ այս պահը. Տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է հունվարի 11-ի քառալեզու պաշտոնական տեղեկագիրը՝ շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ:

Նշվում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է արգելել Արցախի մասնագետների մուտքը իրենց վերահսկողության տակ գտնվող Աղավնո-Բերձոր հատված, որտեղ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին տեղի է ունեցել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վթար։
«Ադրբեջանական ապակառուցողական վարքի պատճառով վթարավերականգնողական աշխատանքների կատարման անհնարինությունը հանգեցրել է Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հովհարային անջատումների, որոնք շարունակվում են մինչ այս պահը:

Ինչ է դա նշանակում:

Ձմեռային ցուրտ եղանակի և ձյան առատ տեղումների պայմաններում կանոնավոր ու լայնածավալ հոսանքազրկումներն էլ ավելի են խորացնում շրջափակման պատճառով առաջացած հումանիտար աղետը: Որպես հետևանք՝ տասնյակ հազարավոր մարդիկ բախվել են ջեռուցման և այլ կենսական կարիքների բավարարման լրացուցիչ ու էական դժվարությունների ու զրկանքների»,-նշված է հաղորդագրության մեջ:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Վիճակ հիպոֆիզի մակրոադենոմայի հեռացումից հետո, ակրոմեգալիա, դիֆուզ խպիպ», «Վիճակ լյարդի փոխպատվաստումից և քիմիոթերապիայից հետո» և «Վահանաձև գեղձի պապիլյար կարցինոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հունվարի 10-ին երեք հիվանդները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից արգելափակելու պատճառով ծանր վիճակում գտնվող և ՀՀ-ում բուժում ստանալու անհրաժեշտություն ունեցող հիվանդներին Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխելը առանց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդության և ուղեկցության դարձել է անհնար։ Նշվածն ապացուցում է, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին լիակատար փակ է Արցախում ապրող խաղաղ բնակիչների ազատ տեղաշարժի համար»,-ասվում է տեքստում։

Այնտեղ նշվում է նաև, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները, օգտվելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամից, սադրիչ բնույթի ապատեղեկատվություն են տարածում սոցիալական ցանցերի արցախյան օգտատերերի շրջանում, ինչը հետապնդում է խուճապային տրամադրություններ ստեղծելու և խաղաղ բնակչությանն ահաբեկելու նենգ նպատակ։

Օրինակ՝ հունվարի 9-ից սոցցանցերում տարածվել է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Արցախի հանրային հեռուստատեսությունը հաստատել է, որ այն կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների և կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով:

Ներկայացված են նաև օրվա վիճակագրական թարմացումները.

1 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 114 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով ավելի քան 370 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել 16 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

690 փոքր և միջին ձեռներեցության սուբյեկտներ (ընդհանուր թվի 14,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,200 մարդ կորցրել է աշխատանքը։

Ավելի քան 12,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետի հետ 

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, քննարկել համատեղ նախագծերը, տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում փոխգործակցությունը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

«ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը եւ համատեղ նախագծերի իրականացման ընթացքը, ներառյալ փոխգործակցությունը տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Միշուստինն ու Ասադովը քննարկել են կառավարական գծով առաջիկա շփումների ժամանակացույցը։

Շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակիցները

Երեւանում հունվարի 12-22-ը կանցկացվի շախմատի Հայաստանի 83-րդ առաջնությունը (Բարձրագույն խումբ) եւ շախմատի կանանց Հայաստանի 78-րդ առաջնությունը (Բարձրագույն խումբ), հաղորդում է chessfed.am-ը։

Բացման արարողությունը տեղի կունենանի հունվարի 12-ին, ժամը 15։00-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում։
Մրցախաղերը կմեկնարկեն 15։00-ին։ Հանգստյան օր չի լինի։ Ամեն մրցաշարն ունի 10 մասնակից։

Շախմատի Հայաստանի 83-րդ առաջնության Բարձրագույն խմբի մասնակիցները․

Պետրոսյան Մանուէլ

Հակոբյան Արամ

Տեր-Սահակյան Սամվել

Հովհաննիսյան Ռոբերտ

Անդրիասյան Զավեն

Պետրոսյան Տիգրան

Հարությունյան Տիգրան

Ղարիբյան Մամիկոն

Բարսեղյան Արմեն

Սարգսյան Սարգիս

Կանանց Հայաստանի 78-րդ առաջնության Բարձրագույն խմբի մասնակիցները․

Գևորգյան Մարիա

Գաբոյան Սուսաննա

Հակոբյան Աստղիկ

Խաչատրյան Աննա

Խաչատրյան Վերոնիկա

Գասպարյան Նարինե

Գրիգորյան Արփինե

Եդիգարյան Ասյա

Կոբակ Պոլինա

Հայրապետյան Նվարդ

Ալիևի հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր․ Մարուքյան

Ալիևի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ, պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Նա ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, որոնք չեն ցանկանում Ադրբեջանի քաղաքացիություն։ Նրանք կարող են հեռանալ մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով», — գրել է Մարուքյանը։