Զորամաս ապօրինի մուտք գործելու համար հետախուզվող եղբայրները հայտնաբերվեցին Ջերմուկում

Ոստիկանության Ջերմուկի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին են տարվել 30-ամյա Գևորգ Խ.-ն և 34-ամյա Սամվել Խ.-ն, որոնք հունվարի 5-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ հոդվածի (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

Լրահոս