Երեւի չեն հասել իրենց նպատակին, փորձում են այլ միջոցներ գտնել նորից ինձ կալանքի տանելու. Գերասիմ Վարդանյան

Քանի որ այս ամենը քաղաքական բեմադրություն է, քաղաքական հրահանգ, ես չեմ հետաքրքրվել, թե ինչու են մտնում խուզարկության, արդեն մոտավորապես ենթադրում եմ՝ ինչի համար կարող էին գային խուզարկեին: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ոստիկանությունից դուրս գալուց հետո նշեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը: «Երեկ վճռաբեկ դատարանը մերժել է գլխվոր դատախազի տեղակալի բողոքը ինձ նորից կալանքի տակ առնելու հետ կապված: Երեւի չեն հասել իրենց նպատակին, փորձում են այլ միջոցներ գտնել նորից ինձ կալանքի տանելու: Երբ տեսնում են, որ շատ թույլ են միջոցները անազատության մեջ պահելու, փորձում են արդեն թիրախավորել, շոուներ կազմակերպել, առավոտյան ներխուժել մարդկանց տներ, ընտանիքի անդամներին, հարազատներին, երեխաներին անհանգստացնել: Այս ամենը շոու է»,-ասաց նա: Վարդանյանը հավելեց, որ ավելի ուշ տեղեկացել է, որ ոչ միայն իր տուն են եկել խուզարկության , այլ նաեւ իր հարազատների տներ են մտել, ՀՅԴ անդամների տներ են մտել խուզարկել. «Շատերին բերման են ենթարկել, մի քանիսին արդեն ձերբակալել են: տեսնենք՝ ինչ է տեղի ունենում: Շինծու, հորինած քրեական գործ է, նույնիսկ այդ գործի շրջանակներում այդ ժամանակաշրջանում ես եղել եմ բանտում, կալանավորված, իմ տեսակցությունները փակ են եղել: Առնվազն բսուրդ է ինձ այդ գործին կապելը: Իրենք փորձում են ինձ, իմ ընկերներին, հարազատներին անընդհատ լարվածության մեջ պահել, շանտաժի ենթարկել՝ փորձելով իրենց նպատակներինհասնել, բայց ես ասել եմ ու ասում եմ՝ մեր պայքարը սրանից կանգ չի առնելու: Մենք երեկ բանտում էինք, այսօր ազատության մեջ ենք, վաղը հնարավոր է լինենք բանտում, գնալու ենք մինչեւ վերջ, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա եւ հեռացնելու ենք նրան ամեն գնով»:

Լրահոս