«Գլադիատոր 2»-ի նկարահանումները կանցկացվեն Մարոկկոյում

Ինչպես նշում է le360 հրատարակությունը, ռեժիսոր Ռիդլի Սքոթը պատրաստվում է «Գլադիատոր»-ի ան նկարահանումներին, որոնք տեղի կունենան Մարոկկոյի Վազարատ քաղաքում։ Շարունակության մասին առաջին անգամ հայտարարվել է 2018թ.-ին։

Նկարահանումների ստույգ ժամկետները չեն հաղորդվում։ Շարունակության սցենարի վրա աշխատել է Փիթեր Քրեյգը («Բեթմեն»)։ Սյուժեի գործողությունները կծավալվեն առաջին մասից 25 տարի անց եւ կպատմեն նենգ կայսր Կոմոդուսի (Խոակին Ֆենիքս) եղբորորդու մասին։ Ֆիլմի վերջում Լյուցիի կյանքը փրկեց գլխավոր հերոս Մաքսիմուսը (Ռասել Քրոու)։

Օրիգինալ «Գլադիատոր»-ը թողարկվել է 2000 թվականին եւ արժանացել մի քանի «Օսկար» մրցանակների, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ» եւ «լավագույն դերասան» անվանակարգերում։

Արմեն Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով, բացահայտ արհամարհելով Սահմանադրությունը. փաստաբանը բողոքարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի որոշումը

Սույն թվականի նոյեմբերի 16-ին Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից ապօրինաբար սահմանափակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել էր հաղորդում հանցագործության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Հաղորդումը գլխավոր դատախազության կողմից վերահասցեագրվել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին:

Նոյեմբերի 28-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը մերժել է քրեական վարույթը նախաձեռնելը, պատճառաբանելով, որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա հոդված, որին կհամապատասխաներ հաղորդման մեջ նկարագրված դեպքը:

Այսինքն՝ մարդուն առանց որևէ օրինական հիմքի ՀՀ տարածքից դուր գալn արգելելը, ըստ քննիչի, որևէ հանցագործության հատկանիշ չի պարունակում: Նման պատասխան ես ակնկալում էի ամենասկզբից և նման մոտեցումը՝ քրեական վարույթ առհասարակ չնախաձեռնելը, միայն հստակ մատնացույց է անում այն, որ Ա.Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով, բացահայտ արհամարհելով Սահմանադրությունն ու օրենքները: Քննիչի որոշումն արդեն բողոքարկվել է գլխավոր դատախազին, սպասենք հերթական մերժմանը և կդիմենք դատարան»,- գրել է նա:

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 410 դեպք, որից 135-ը՝ արտակարգ

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 410 դեպք, որից 135-ը արտակարգ, այդ թվում՝ 51 հրդեհի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 188 կենցաղային կանչ. տուժել է 125 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:

Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է անցկացվել մինչև տարեվերջ․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է անցկացվել մինչև այս տարեվերջ, Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը կրկին ընդգծել է Ադրբեջանի առաջադրած 5 «հիմնարար սկզբունքների» մասին, որոնք այդ երկիրը դիտարկում է «խաղաղության պայմանագրի» հիմքում։

«Ադրբեջանը 5 բազային սկզբունքների հիմքով պատրաստել և հայկական կողմին է ներկայացրել պայմանագրի նախագիծը։ Դրան հաջորդել են բանակցությունների երկու փուլեր։ Ադրբեջանական կողմի մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ մինչև տարեվերջ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլն անցկացնել»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը «շահագրգռված է» արագ ավարտել «խաղաղության պայմանագրի» կնքման գործընթացը։

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, ք. Տաշիր), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Կալինինոյի պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
«Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Տրվել է տվյալ արտադրատեսակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։

Իմ պատկերացրած Հայաստանում խաղաղությունը ուժով պետք ա հաստատեն. Աշոտ Անդրեասյան

Իմ պատկերացրած Հայաստանում խաղաղությունը ուժով պետք ա հաստատեն, համառությամբ ու հայրենասիրությամբ։
Իմ ծնված Հայաստանում ու այն Հայաստանում , որում պատրաստվում եմ ապրել, հողը ՝ սրբություն է , իսկ բանակը պետականության կարևորագույն հենասյուն։
Այսօր իմ Հայաստանը բռնազավթված է անհասկանալի փնթիների և անհայրենիքների կողմից , ում համար հողը վաճառքի մատերիալ է , իսկ բանակը միմիայն անձնական շահերը առաջ տանելու համար շահարկման առարկա։
Ժողովուրդը ոչ մի մեղք չունի անհայրենիքներին դեռևս չպատժելու մեջ, իսկ ընդդիմությանը մեղադրելը անշնորհակալ եւ անիմաստ գործ է։
Փաստացի ունենք խնդիր ՝ դավաճանական իշխանության հեռացում և այդ գործը ցանկացած հայրենասեր մարդու համար գերակա խնդիր է։
Ընդդիմությունը ես եմ , դու ես , Պետրոսը և Պողոսը։
Մենք պետք է քայլեր ձեռնարկենք , մենք ՝ յուրաքանչյուրս պետք է ստանձնենք բռնազավթված իշխանության ազատագրումը։
Ոչ ոքի մի մեղադրեք , անցեք գործ…

Ի՞նչ է պատրաստվում անել պատասխանատվություն կրող քաղաքապետարանը

Այսօր` դեկտեմբերի 5֊ին Հանրապետության հրապարակում կվառվեն տոնածառի լույսերը։ Հրապարակի զարդարանքը հեքիաթային է և հազարավոր մարդիկ սպասում են այդ հեքիաթային արարողությանը` չգիտակցելով, որ այդ ամենն արվել է վնաս հասցվելով հրապարակի շենքերին։ Տոնածառը թողնենք մի կողմ. շենքերին վնաս են հասցրել այն հարյուրավոր լույսերը, որոնք հեղույսներով ամրացված են շենքերին։ Թե ինչպե՞ս են այս իշխանությունները վերանորոգելու մշակութային ժառանգություն համարվող կառույցները դեռ պարզ չէ, չնայած, որ ԿԳՄՍ նախարարն ասում է, որ քաղաքապետարանը շենքերը նույնությամբ վերանորոգելու պատասխանատվությունը վերցրել է իր վրա։ Այս ամենի հետ կապված փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ ամանորյա զարդարանքների պատճառով շենքերի պատերին մետաղյա ձողերի ու անցքերի հետքերը վերականգնվելու է, սակայն ճարտարապետները պնդում են, որ զարդանախշերի վրա արված միջամտությունները նույնությամբ չեն կարող վերականգնել։ Թե ի՞նչ են պատրաստվում անել այս իշխանությունները Ամանորից հետո իրենց իսկ կողմից ապականված շենքերը վերականգնելու համար` դեռ հստակ պատասխան չկա։ Սակայն պարզ է, որ նույնությամբ հնարավոր չի լինի դրանք վերականգնել, քանի որ դրանք տուֆից են կառուցված։ Իհարկե հետքերը տեսանելի կլինեն ամանորյա տոնակատարություններից հետո, երբ արդեն լույսերը հավաքված կլինեն և հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ի՞նչ է պատրաստվում անել պատասխանատվություն կրող քաղաքապետարանը` զարդանախշերը վերականգնելու համար։
Լուիզա Մկրտչյան

Խուլիգանության մասնակից 7 երիտասարդներին տարել են ոստիկանության բաժին

Դեկտեմբերի 4-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մայրաքաղաքի Պարոնյան փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել յոթ երիտասարդների:

Ոստիկանությունիցհայտնում են, որ նրանք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խախտելով հասարակական կարգը, վիճաբանում և հարվածներ էին հասցնում իրար:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին:

«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» կիսապաշտպանին

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» 25-ամյա իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի ծառայություններով, հաղորդում է Calciomercatoweb-ը։

Մեծ է հավանականությունը, որ հաջորդ ամռանը «Չելսիից» կհեռանան կիսապաշտպաններ, իտալացի Ժորժինյոն եւ ֆրանսիացի Նգոլո Կանտեն։ Բարելան համարվում է արժանի փոխարինող։

«Ինտերը» պատրաստ է քննարկել Բարելայի տրանսֆերը, եթե ստանա 80 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ։ «Չելսին» կփորձի գործարքում ներառել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի վաճառքը։ Նա այժմ վարձակալությամբ է հանդես գալիս «Ինտերում»։

Բարելան 2020 թվականին իտալական «Կալյարիից» է տեղափոխվել «Ինտեր»։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Ինտերի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․

«Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։ Ըստ առկա տվյալների՝ անձը մահացել է իր տանը, հարազատների ներկայությամբ։

Քրեական վարույթը նշված հատկանիշով նախաձեռնվել է այն պատճառով, որ ի տարբերություն նախորդ «Քրեական դատավարության» օրենսգրքի իրավակարգավորումների, երբ նախ նախապատրաստվում էին նյութեր, ապա դրանից հետո միայն բավարար հիմքերի առկայությամբ լուծվում էր ՀՀ քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը, նոր օրենսգրքով դեպքի առթիվ հաղորդումն ստանալուց հետո նախաձեռնվում է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օերնսգրքի համապատասխան հոդվածով․ հանկարծամահության դեպքերով, ինչպես տվյալ պարագայում՝ առերևույթ սպանության հատկանիշներով։

Եվ միայն քննության արդյունքնում, մահվան պատճառները պարզվելուց հետո է դեպքին տրվում վերջնական իրավական գնահատականը։ Տվյալ դեպքը ևս բացառություն չի կարող լինել։ Հետևաբար, նաև հետագայի համար, խնդրում եմ լրագրող գործընկերներիս, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերին նմանատիպ իրավիճակներում, հաշվի առնելով նաև հարցի էթիկական կողմը, անձանց մահվան դեպքերում խուսափել հեռուն տանող հետևություններ ու եզրակացություններ անելուց և հիմք ընդունել միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից տրվող տեղեկատվությունը կամ պարզաբանումը։

Այս դեպքի առնչությամբ էլ համապատասխան քննչական, վարույթային գործողությունների ավարտից հետո ՀՀ քննչական կոմիտեն որևէ ձևաչափով կտա պարզաբանում։