ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 410 դեպք, որից 135-ը՝ արտակարգ

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 410 դեպք, որից 135-ը արտակարգ, այդ թվում՝ 51 հրդեհի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 188 կենցաղային կանչ. տուժել է 125 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:

Լրահոս