Խուլիգանության մասնակից 7 երիտասարդներին տարել են ոստիկանության բաժին

Դեկտեմբերի 4-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մայրաքաղաքի Պարոնյան փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել յոթ երիտասարդների: Ոստիկանությունիցհայտնում են, որ նրանք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խախտելով հասարակական կարգը, վիճաբանում և հարվածներ էին հասցնում իրար: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին:

Լրահոս