Հայտնի է՝ որ փողոցներն են փակ լինելու Երեւանում դեկտեմբերի 5-ին, 10-ին, 11-ին

«Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 16․00-ից, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։

Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։

Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլ»-ի հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։

Ինչպես Բրազիլիայի հրապարակից, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից, ավտոբուսները, անվճար երթուղիով, երգի միջազգային մրցույթի այցելուներին կտեղափոխեն Մարզահամերգային համալիր։

Խիտ մառախուղ է Սիսիան-Գորիս, Շինուհայր-Տաթև ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր: Հրազդանի տարածաշրջանում, Սիսիան-Գորիս, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է «Թումոյի» 24–ամյա աշխատակցի դին. Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, մահացածը երիտասարդ տղա է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Կիևյան կամրջի տակ, դի կա»,–գրում է կայքը։

Նշվում է, որ այս պահին դեպքի վայրում դատաբժշկի հետ աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ըստ կայքի` դեպքի վայր ժամանած մի երիտասարդ ասել է, որ ինքը ճանաչում է մահացածին, նա Երևանի բնակիչ 24-ամյա Գրիգորի Կ․-ն է, աշատում էր «Թումո» կենտրոնում։

Ահազանգ․ Սպիտակի դատարանի շենքում ռումբ է տեղադրված, աշխատակիցներին տարհանել են, սակրավորներ են եկել. Shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում. անհայտ անձը ահազանգել է իրավապահ կառույցներից մեկին և հայտնել, որ Սպիտակ քաղաքում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության Սպիտակի դատարանի շենքում ռումբ է տեղադրված, գրում է shamshyan.com-ը։

Տարածքը սահմանազատվել է, դատարանի աշխատակիցներին տարհանել են ԱԻՆ Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Այս պահին սարկավորները ներսում կատարում են որոնողական աշխատանքներ։ Ոստիկանությունն էլ պարզում է ահազանգած քաղաքացու ինքությունը։

14-ամյա պատանին Նոր Արեշում դանակահարել է մորը հարվածած հարևանին

Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 35-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի միջանցքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով խփել էր հարևանի 14-ամյա որդին, երբ նա ձեռքերով հարվածներ էր հասցրել պատանու մորը:

14-ամյա պատանին ներկայացվել է նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Ադրբեջանին համարժեք պատասխան տալու ընդդիմության առաջարկած նախագիծը չընդունվեց. ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը

Ազգային ժողովը չընդունեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 31 պատգամավոր։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ Այսպիսով՝ որոշումը չընդունվեց։

«Արմենիա», «Ա-թիվի», «Շանթ» և «Կենտրոն» ՀԸ-ները կսփռվեն հանրային մուլտիպլեքսում. հայտնի է, թե որ ՀԸ-ները դուրս մնացին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։

Մրցույթին մասնակցել են «Արմենիա TV»-ն` 106 միավոր, «ATV»-ն՝ 97 միավոր, «Շանթ»-ը՝ 89 միավոր, «Մուլտի մեդիա-Կենտրոն TV»-ն («Կենտրոն» հեռուստաալիք)՝ 92 միավոր, «Հուսաբեր»-ը («Երկիր մեդիա» հեռուստաալիք)՝ 78 միավոր և «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը՝ 62 միավոր։

«Մրցույթում հաղթող են ճանաչվում «Արմենիա»-ն, «ATV»-ն, «Շանթ»-ը, «Մուլտի մեդիա-Կենտրոն»-ը։ Նրանք կզբաղեցնեն հանրապետական ծածկույթի սլոթը», — այս մասին հայտնեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նա նշեց, որ որոշումը 3 օրվա ընթացքում կուղարկվի հայտատուներին։

Ընդդիմության դաշտում ջուրը պղտորողներ կան. Սաղաթելյան

Պետք է հասկանանք ու գնահատենք, թե ինչ է կատարվում ընդդիմության դաշտում. աայսօր ընդդիմությունը չունի այդ ճոխությունը հավելյալ պառակտումների գնալու, իրար ուտելու, իրար վարկաբեկելու: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«ՀՅԴ-ի տեսակետը միշտ եղել է շատ հստակ, մենք այս 2-3 տարվ ամեջ ընդդիմադիր դաշտի բախումներին որեւէ կերպ մասնակց չենք լինում: Չնայած մենք հաճախ թիրախ ենք դառնում եւ շատ հետեւողականորեն որոշների կողմից վարկաբեկվում, բայց մենք այդ ամենին մաս չենք կազմում: Ոչ թե նրա համար, որ չենք կարող մենք էլ մեր վարձու ստատուս գրողներն ունենալ, այլ նրա համար, որ գտնում ենք՝ ընդդիմությունը պետք է լինի որքան հնարավոր է՝ միասնական, որքթան հնարավոր է համախմբված: Մենք մեծ ջանքեր գործադրել ենք այդ ուղղությամբ, քանի որ ուժերը պետք է համախմբել»,-ասաց նա:
Հարցին, թե այսօր որքանո՞վ է ընդդիմությունը համախմբված, Սաղաթելյանը պատասխանեց. «Դժբախտաբար այն համախմբվածությունը, որ պետք է ունենար, չունի: Այս դաշտում եւս ջուրը պղտորողներ կան, որը մեր ընդհանուր գործի շահերից չի բխում»:

Պուտինը բաց է ԱՄՆ-ի հետ երկխոսության համար, բայց ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների փորձերն անհաջող էին. Պեսկով

Պուտինը բաց է ԱՄՆ-ի հետ երկխոսության համար, բայց ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձերն անհաջող էին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«ՌԴ նախագահը միշտ եղել է, կա եւ մնում է բաց բանակցությունների համար՝ հանուն մեր շահերի ապահովման»,-ասել է Պեսկովը։
Նա հիշեցրել է, որ հենց ՌԴ նախագահն էր դեռ հատուկ գործողության մեկնարկից առաջ փորձել բանակցություններ նախաձեռնել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ, սակայն առաջարկը փոխադարձությամբ չի ընդունվել։

Կաշառք տալու փորձի համար մեղադրվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում. Նրան 2 տարի փնտրում էին

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 1-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 24-ամյա Շահեն Թ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2021 թ. փետրվարի 15-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի (Կաշառք տալու փորձը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: