Խիտ մառախուղ է Սիսիան-Գորիս, Շինուհայր-Տաթև ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր: Հրազդանի տարածաշրջանում, Սիսիան-Գորիս, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Լրահոս