«Արմենիա», «Ա-թիվի», «Շանթ» և «Կենտրոն» ՀԸ-ները կսփռվեն հանրային մուլտիպլեքսում. հայտնի է, թե որ ՀԸ-ները դուրս մնացին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։ Մրցույթին մասնակցել են «Արմենիա TV»-ն` 106 միավոր, «ATV»-ն՝ 97 միավոր, «Շանթ»-ը՝ 89 միավոր, «Մուլտի մեդիա-Կենտրոն TV»-ն («Կենտրոն» հեռուստաալիք)՝ 92 միավոր, «Հուսաբեր»-ը («Երկիր մեդիա» հեռուստաալիք)՝ 78 միավոր և «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը՝ 62 միավոր։ «Մրցույթում հաղթող են ճանաչվում «Արմենիա»-ն, «ATV»-ն, «Շանթ»-ը, «Մուլտի մեդիա-Կենտրոն»-ը։ Նրանք կզբաղեցնեն հանրապետական ծածկույթի սլոթը», - այս մասին հայտնեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նա նշեց, որ որոշումը 3 օրվա ընթացքում կուղարկվի հայտատուներին։

Լրահոս