Կաշառք տալու փորձի համար մեղադրվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում. Նրան 2 տարի փնտրում էին

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 1-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 24-ամյա Շահեն Թ.-ին: Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2021 թ. փետրվարի 15-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի (Կաշառք տալու փորձը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Լրահոս