Հայաստանում ՉԺՀ դեսպան Ֆան Յունի հրավերով՝ Սերժ Սարգսյանը այցելել է դեսպանություն

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի հրավերով՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 19-ին այցելել է դեսպանություն:
Այս մասին քիչ առաջ իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է տարածել Չինաստանի դեսպանությունը:

Արցախում կհնչի «Վերջին զանգը»․ ոստիկանությունը ծնողներին խնդրում է երեխաներին ավտոմեքենաներ չտրամադրել

Մայիսի 26-ին (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) և 27-ին (6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) Արցախի Հանրապետության բոլոր դպրոցներում կավարտվեն պարապմունքները և 9-րդ ու 12-րդ դասարանցիների համար կհնչի «Վերջին զանգ»-ը:

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես դպրոցամերձ փողոցներում, ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները:

«Շրջանավարտների ծնողներին խնդրում ենք ցուցաբերել ողջախոհություն, երեխաներին չտրամադրել անձնական օգտագործման ավտոմեքենաները՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար:

Ճանապարհային ոստիկանությունը միաժամանակ զգուշացնում է, որ կլինի անզիջում և օրինախախտների նկատմամաբ կկիրառվեն ներգործության խիստ միջոցներ:

Միասին անենք հնարավորը՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Լինենք զգոն և չխախտենք երթևեկության կանոններն ու հասարակական կարգը, որպեսզի մեր շրջանավարտների ամենահիշարժան օրը՝ «Վերջին զանգ»-ն անցնի առանց արտակարգ հետևանքների։

«Վերջին զանգ»-ի կապակցությամբ ՃՈ-ն շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում հաջողություններ՝ հետագա ուսման մեջ», — ասվում է հաղորդագրությունում:

Նիկոլի ու իր ընտանիքի արատավոր բարքերի պատճառով տուժում են բոլորը, նաև սևազգեստ ծնողները

Նիկոլ Փաշինյանի հայատյացությունն արդեն գլուխ է բարձրացել: Նա դիտավորյալ է կալանավորել որդի կորցրած ծնողին, դրանով ցույց տալով, որ ատում է հայոց բանակը, նա Ալիևի համար վրեժ է լուծում` ժամանակին Ադրբեջանի ջարդը տված բանակից:
Նիկոլի և իր թիմակիցների հանցագործությունները բազմաթիվ են, բայց իրենցից ոչ ոք որևէ պատասխանատվության չի ենթարկվել: Բոլորիս հայտնի սպանությունը` Սոնա Մնացականյանի սպանությունն էր, որը մնաց անպատիժ, մեղավորը չկրեց պատասխանատվություն. կամ 44-օրյա պատերազմում մեր հազարավոր զոհերը, որոնք զոհվեցին Նիկոլ Փաշինյանի պատճառով, իսկ Նիկոլը շարունակում է մնալ ազատության մեջ ու հակահայկական որոշումներ կայացնել:
Այս իշխանությունների հանցանքները բազմաթիվ են, սակայն նրանց մոտ «բեսպրեդել» է, նրանք անում են այն, ինչ ցանկանում են և պատասխանատվության չեն ենթարկվում:
Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացու վրա, իսկ նրա փոխարեն ձերբակալում են տուժած քաղաքացուն, Հովիկ Աղազարյանը Ֆեյսբուքով սեռական բնույթի հայհոյանքներ է հասցնում կանանց և, կրկին պատասխանատվություն չի կրում, քպ-ական պատգամավորները ԱԺ-ում ծեծկռտուք են կազմակերպում և կրկին պատասխանատվություն չեն կրում:
Այսինքն, վերոնշյալներից բացի,հիմա էլ այս իշխանությունների կողմից թիրախավորվել են սևազգեստ ծնողները` որպես խոշտանգման առարկա:
Մեր բոլորի պարտքն է կանգնել ծնողների` հատկապես Գայանե Հակոբյանի կողքին:
Նիկոլի ու իր ընտանիքի արատավոր բարքերի պատճառով տուժում են բոլորը, նաև սևազգեստ ծնողները:

Եղանակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում մայիսի 23-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաեւ հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա։ Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +25+27։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +5 + 10, ցերեկը՝ + 18 + 21,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+19,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +22+24,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 17 + 20,

Լոռիում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 21 + 25,

Տավուշում՝ գիշերը՝ +10 + 15, ցերեկը՝ + 23 + 27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 16 + 19,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 21 + 25,

Արարատում՝ գիշերը՝ +11 + 14, ցերեկը՝ + 26 + 28,

Արմավիրում՝ գիշերը՝ +11 + 13, ցերեկը՝ + 25 + 27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 17 + 20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+27,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +20+25,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +12 + 15, ցերեկը՝ + 27 + 31։

10-րդ երթուղին կսպասարկի Դավթաշեն վարչական շրջանը

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից ևս չորսն արդեն Երևանում են, իրականացվում են կարգաբերման աշխատանքներ: Դիտարկվում է նոր ներկրված շարժակազմով սպասարկել համար 10 երթուղին:

Ի դեպ, հաշվի առնելով, որ նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 60 կմ շահագործվել առանց հպակային ցանցի, երթուղում կկատարվի փոփոխություն: Մետրոյի «Բարեկամություն» կայարանից 10-րդ երթուղին ուղերթը կշարունակի դեպի Կիևյան, Հալաբյան փողոցներ և կհասնի Եղվարդի խճուղի՝ այս կերպ սպասարկելով նաև Դավթաշեն վարչական շրջանը:

ՄԻՊ-ը ՀՀ-ում ՌԴ դեսպանին է ներկայացրել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 22-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Պաշտպանը դեսպանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի և ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:

Դեսպանն ընդգծել է, որ շատ է կարևորում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ինստիտուտի հետ արդյունավետ փոխգործակցությունը։

Մոսկվան կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցի շուրջ. Պեսկով

Մոսկվան կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ կազմակերպությանը հետագա անդամակցության հարցի շուրջ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա մենք, անշուշտ, կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Դավաճանը Արցախը հանձնելու մասին այնպիսի սարսափելի հանգստությամբ է խոսում, կարծես խոսքը գնում է մի տուփ լուցկու մասին

Կապիտուլյանտը ուղիղ եթերով կրկին խոսեց թշնամու տարածքային ամբողջականությունը ճանաչելուց և մասնավորեցրեց, որ 86.600 քմ/2 մեջ մտնում է նաև Արցախը, որը կապիտուլյանտը ոչ մի կերպ չի էլ ցանկանում Արցախ կոչել։ Փոխարենը նա երևի թե երեք-չորս անգամ հպարտորեն կրկնեց թշնամու տարածքային ամբողջականության մասին իր դուրս տվածը։
Դավաճանը Արցախը հանձնելու մասին այնպիսի սարսափելի հանգստությամբ է խոսում, կարծես խոսքը գնում է մի տուփ լուցկու մասին։ Այդ ամենը նա համեմում է ինչ-որ մեջբերումներով և անգիր արած թվերով, որոնք ասելուց նույնիսկ ժամանակ առ ժամանակ սխալվում է։ Նա միտումնավոր խառնում է իր խոսքը և ստացվում է, որ ըստ էության նա ոչինչ չի ասում, քանի-որ ասելու բան չունի նա համառորեն կրկնում է նույն անգիր արած թերմինները և անդադար տողատակով ասում, որ ճանաչելու է Արցախը թշնամու կազմի մեջ։
Կարծում եմ, այս փնտի էժան կռուտիտ-շոու-ից հետո պետք է ավելի վտանգավոր և հապճեպ քայլերի ենք ականատես լինելու։
Հողատուն մի քանի անգամ բարձրաձայնեց ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու միտքը, իհարկե դա արեց շատ զգույշ, շատ սարկաստիկ, բայց արեց։ Փաստը մնում է փաստ, որ նա անդադար փորձում է «կծել» մեր ռազմավարական դաշնակցին։ Նա առանց կոնկերտացնելու բայց հստակ հասկացնելով ասում է, որ «կարող է մի օր 3-րդ երկիրը այլևս չուզենա մեզ օգնել և ասի ես իմ խնդիրները ունեմ և մենք մնանք թշնամական միջավայրում»։ Պարզից էլ պարզ է, թե ում նկատի ունի նիքոլ փաշինյանը, և այս խոսելաոճը չափազանց վգանգավոր է մեր երկրի համար։
Հ.Գ. Մի տեսակ հիվանդագին ա տանում թուրքիայի մասին հարցերը, և վայրկյան առաջ ցանկանում է պաշտպանական ճառ ասել, անկախ թեմայից։

Իմ որդուն չեմ հորդորել հետ վերցնել բողոքը, նա իր փաստարկներով ինձ զրկել է այդ հնարավորությունից. Փաշինյան

Ոչ, ես իմ որդուն չեմ հորդորել հետ վերցնել բողոքը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից», — ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իր որդուն հորդորել է հետ վերցնել զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի դեմ բողոքը։

«Ես Հայաստանում չէի միջադեպի ժամանակ, մինչև վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել։ Երբ ես նրա հետ զրուցում էի, ինքն ասում էր՝ ամբողջ նպատակն ու խնդիրն էն չի՞, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Բա հիմա ես ո՞նց արձագանքեմ էդ փաստին։ Ասենք, ենթադրենք, ես էլ իմ ընկերներին կամ իմ ջոկատի անդամներին վերցնեմ, ինչ-որ պատասխան գործողություն անեմ կամ անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքո՞վ պատասխանեմ, սպառնալիքին սպառնալիքո՞վ պատասխանեմ, առևանգմանը առևանգմա՞մբ պատասխանեմ։ Ինքն ասել ա՝ բնականաբար, դա անընդունելի է և ՀՀ-ում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել», -ասաց վարչապետը։

Նա նշեց նաև, թե Աշոտ Փաշինյանն իրեն ասել է, թե իր ընկալմամբ հենց դա է եղել հոր քաղաքական գործունեության և պայքարի ամբողջ նպատակն ու իմաստը։

«Դրանից հետո ես չունեմ փաստարկ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմելու», — ասաց Փաշինյանը։

Հորդորում ենք քրգործի քննությունը իրականացնել ամենայն անաչառությամբ, առանց տիկին Գայանեի մեկուսացման. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է արտահայտում վարչապետի որդու ենթադրյալ առևանգման մեղադրանքով որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ, նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։

«Հասարակության մեջ խռովություններ ու հուզումներ առաջացնող նման ընթացքները ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների պայմաններում ծանր հարված են հայրենիքի պաշտպանությանը լծված մեր զավակների ոգու զորությանն ու նվիրումին և կարող են հանգեցնել նոր պառակտումների ազգային կյանքում:

Հորդորում ենք իշխանության պատկան մարմիններին, առավելագույնս հաշվի առնելով զոհված զինվորի ծնողի պարագան, երկրում առկա մտահոգությունները և զգայունությունները, քրեական գործի քննությունը իրականացնել ամենայն անաչառությամբ, առանց տիկին Գայանե Հակոբյանի մեկուսացման։

Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, մեր պետության անվտանգության համար։ Աղոթում ենք նաև նահատակված մեր բոլոր զավակների հոգիների հանգստության համար և մեր զորակցությունը բերում զոհված զինվորների ծնողներին և ընտանիքներին», — նշված է հայտարարության մեջ։