Արցախում կհնչի «Վերջին զանգը»․ ոստիկանությունը ծնողներին խնդրում է երեխաներին ավտոմեքենաներ չտրամադրել

Մայիսի 26-ին (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) և 27-ին (6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) Արցախի Հանրապետության բոլոր դպրոցներում կավարտվեն պարապմունքները և 9-րդ ու 12-րդ դասարանցիների համար կհնչի «Վերջին զանգ»-ը: Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես դպրոցամերձ փողոցներում, ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները: «Շրջանավարտների ծնողներին խնդրում ենք ցուցաբերել ողջախոհություն, երեխաներին չտրամադրել անձնական օգտագործման ավտոմեքենաները՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար: Ճանապարհային ոստիկանությունը միաժամանակ զգուշացնում է, որ կլինի անզիջում և օրինախախտների նկատմամաբ կկիրառվեն ներգործության խիստ միջոցներ: Միասին անենք հնարավորը՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Լինենք զգոն և չխախտենք երթևեկության կանոններն ու հասարակական կարգը, որպեսզի մեր շրջանավարտների ամենահիշարժան օրը՝ «Վերջին զանգ»-ն անցնի առանց արտակարգ հետևանքների։ «Վերջին զանգ»-ի կապակցությամբ ՃՈ-ն շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում հաջողություններ՝ հետագա ուսման մեջ», - ասվում է հաղորդագրությունում:

Լրահոս