ՄԻՊ-ը ՀՀ-ում ՌԴ դեսպանին է ներկայացրել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 22-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Պաշտպանը դեսպանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի և ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Դեսպանն ընդգծել է, որ շատ է կարևորում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ինստիտուտի հետ արդյունավետ փոխգործակցությունը։

Լրահոս