Հայկ Կոնջորյանը ներկայացրել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի իր տարբերակը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի իր վարկածը:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:
Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»:

Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո տեղափոխվել է հիվանդանոց:

Մենք կապ հաստատեցինք նաեւ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի հետ, նա հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը դեպքին ներկա չի եղել, սակայն դատապարտում է տեղի ունեցածը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խորհրդարանի փակ նիստում այսօր իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Մհեր Սահակյանի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:

«Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք». ԵՄ դիտորդները թափանցիկ չեն գործում

Մենք չենք կարող միջամտել, մենք միայն հեռադիտակներ ու խցիկներ ունենք մեր տրամադրության տակ: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը պատասխանելով գերմանական դոլչե վելե լրատվամիջոցի այն հարցին, թե ինչ կարող են անել, եթե ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։

Politik.am-ի լրագրողները փորձել են կապ հաստատել ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ եւ լուսաբանել առաքելության գործունեությունը, սակայն նրանք խուսափել են պատասխանել որեւէ հարցի: Նրանք անգամ գնացել են Եղեգնաձոր, որտեղ տեղակայված է առաքելությունը, սակայն այս դեպքում եւս որեւէ մեկը լրագրողի հարցերին չի պատասխանել, միայն խորհուրդ են տվել կապվել իրենց ղեկավարի հետ, որն այդ պահին Երեւանում է եղել:

Տեսնես գոնե գիտակցու՞մ են, թե ընդհանրապես ինչ է նշանակում պաշտպանություն

Ու՞մ անվտանգության, տարածքային ամբողջականության և պետական սահմանի անձեռնմխելիության «տանձին» են պետք Պնախարարի պաշտոնը զբաղեցնողն ու նրա տեղակալները, եթե թշնամին պետք է որոշի թե ե՞րբ, ինչպե՞ս և ինչքա՞ն տարածք պետք է վերցնի Հայաստանից:
Մենք ինչի՞ համար ենք նրանց պահում պաշտոններում ու հսկայական միջոցներ մսխում աշխատավարձերի, պարգևավճարների ու հարյուր տեսակ պահպանման ծախսերի վրա:
Տեսնես գոնե գիտակցու՞մ են, թե ընդհանրապես ինչ է նշանակում պաշտպանություն:

Երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցների անպատասխանատու գործելաոճը ևս նպաստում է ստեղծված իրավիճակի վատթարացմանը

Անվտանգային լրջագույն խնդիրներ ունեցող Հայաստանում Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում էր, որ միջանցքի հարց երբեք չի քննարկվել, չի քննարվում և չի քննարկվելու, այս թեման այլևս փակված է, Հայաստանի ամբողջ տարածքը վերահսկելու է Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ ովքե՞ ր են մտնում Հայաստանի Հանրապետության այն կազմի մեջ, ովքեր պատասխանատու պետք է լինեին, որ թշնամին փորձ չաներ անգամ մի քայլ առաջ շարժվելու։
Հայաստանի հետագա գոյությունը վտանգի տակ դրած այսօրվա անհայրենիք իշխանությունների համար միևնույնն է, թե ինչքան տարածք կարող ենք կորցնել՝ իրենց հանցավոր քայլերի արդյունքում։
Երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցների անպատասխանատու գործելաոճը ևս նպաստում է ստեղծված իրավիճակի վատթարացմանը։

Այս իշխանությունները հայրենիքն ու հայ ժողովրդին պաշտպանելու փոխարեն` կատարում են հայերին ցեղասպանել ցանկացող երկրների ցանկությունները

Ադրբեջանական կողմը շարունակում է ՀՀ տարածքում առաջընթաց ունենալ։ Ըստ ԱԱԾ֊ի տարածած հաղորդագրության, Ադրբեջանը սահմանագծի հայկական հատվածում, 5 կետերում դիրքավորվել է` 100֊300 մետր խորքում։
Նիկոլը կատարում է Ալիևին տված իր բոլոր խոստումները, Նիկոլը տալիս է, Ալիևը` վերցնում։ Նիկոլը դարձել է գյուղեր ու քաղաքներ վաճառող (բրոկեր), իսկ Ալիևն էլ Նիկոլի գնորդն է, սկզբում Արցախն էր, հիմա էլ քիչ֊քիչ վաճառում է Հայաստանը։
Ադրբեջանցիները տեղակայվել են Կոռնիձոր֊Տեղ գյուղերի ուղղությամբ և սկսել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Պարզ է չէ՞, որ ադրբեջանցիներն այլևս ետ չեն քաշվի, դե իսկ Տեղ֊ում էլ 62%֊ից ավելին հավատում էին Նիկոլի ընտրական խոստումներին ( հետաքրքիր է, հիմա՞ էլ են հավատում)։
Փաստն այն է, որ նույն ճակատագրին կարող են արժանանալ Ջերմուկը, Սևանը, Վարդենիսը, Աբովյանը, բոլոր այն քաղաքներն ու գյուղերը, որոնք կցանկանա Ալիևը` (բրոկեր) Նիկոլի միջոցով։
Որպես լրջագույն թուրք֊ադրբեջանական տանդեմի զսպաշապիկ, նա կօգտագործի ակադեմիական քաղաքը։
Այս իշխանությունները հայրենիքն ու հայ ժողովրդին պաշտպանելու փոխարեն` կատարում են հայերին ցեղասպանել ցանկացող երկրների ցանկությունները` վտանգի տակ դնելով հայ ժողովրդի ապագան։

Մի շարք մարզերում գիշերը գրանցվել է զրոյից ցածր ջերմաստիճան. Աշոցքի հատվածում՝ մինչեւ -10

Ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 6-8 աստիճանով։

Նվազագույն ջերմաստիճանը լեռնային մարզերում գրանցվել է -2․․․-7 աստիճան, Աշոցքի հատվածում՝ մինչև -10, Լոռիում՝ 0․․․-4, Տավուշում՝ -1․․․+4, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ +2․․․+5 աստիճան, Սյունիքի նախալեռներում՝ 0, Սյունիքի հովիտներում՝ +4․․․+8 աստիճան։
Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնի լեռներում, Գեղարքունիքում տեղացել է ձյուն։ Իջևանում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20 սմ, Սևանում՝ 13 սմ, Ճամբարակում՝ 10 սմ։

Մարտի 31-ին մինչև կեսօր հանրապետության առանձին շրջաններում, կեսօրից հետո դեպի երեկո և մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ։ Լուսադեմից սկսած ցիկլոնի ուժն աստիճանաբար կթուլանա։

Առաջիկա երկու օրերին սպասվող ցածր ջերմաստիճանի կանխատեսումների մեջ փոփոխություններ չկան։

Գեղարքունիքում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Երևանում Toyota-ն տապալել է գազախողովակի հենասյունն ու հայտնվել մայթին․ կան վիրավորներ. Shamshyan.com

Երեւանում, այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։20-ի սահմաններում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան Սասունցի Դավիթ — Մուրացան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել գազատար խողովակի հենասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով ծառին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու շտապօգնության բժիշկնեի հերթապահ խումբը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Toyota-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Ford-ի վարորդը փախուստի չի դիմել, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ավտոմեքենաները, քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվել են ՊԾ Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։