Գեղարքունիքում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս