Ռուսաստանը ապրիլի 5-ից արգելել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները

Ռուսաստանը ապրիլի 5-ից արգելել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները, հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»։

Ըստ գերատեսչության տեղեկատվության, Հայաստանից արտահանվող կաթնամթերքում օգտագործվում է Իրանում արտադրված հումք, ինչի ներկրումը ՌԴ արգելված է։

Ստուգումները Հայաստանում իրականացվել են մարտի 20-ից 24-ը։

Ներկրման արգելքը կվերացվի, երբ շտկվեն ի հայտ եկած խախտումները։

Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր՝ «կրակեն» ենթատեսակը

Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր XBB.1.5 ենթատեսակը, որը կոչվում է «կրակեն»։

Ինչպես տեղեկացնում է ArmeniaSputnik-ը, այս մասին պարբերականի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ XBB.1.5 շտամը հայտնաբերվել է սեքվենավորման մեթոդով իրականացված հետազոտության արդյունքում։

Տղամարդու մոտ թմբուկավոր ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի, ՊԾ Երևան քաղաքի գնդի և Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները մարտի 30-ին համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելու և պահելու համար Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 46-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Անվերապահ աջակցություն եմ հայտնում Մհեր Սահակյանին, վստահ լինելով, որ նրան հասցրել են հավասարակշռությունից հանել` շոու սարքելու նպատակով

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին բերման ենթարկելը և ձերբակալելը` ՀՀ-ից նոր տարածքներ հանձնելու թեման շեղելու հուսահատ փորձ է: Նույնիսկ դեմոկրատիայից հեռու Թուրքիայում մեջլիսում, ընդդիմադիր պատգամավորների հետ ծեծկռտուքներից հետո խնդիրներն արագ հարթվում են: Մեզ մոտ անպատճառ պետք է ձերբակալեն, եթե ընդդիմադիր է, իսկ ուսապարկերին ամեն ինչ կարելի է:
Անվերապահ աջակցություն եմ հայտնում Մհեր Սահակյանին, վստահ լինելով, որ նրան հասցրել են հավասարակշռությունից հանել` շոու սարքելու նպատակով:
Եթե չեն կարողանում հայ ժողովրդին և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանել, ուրեմն պետք է ինչ-որ բան հրահրեն ու շոուն ամեն գնով գլուխ բերեն:

Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով կոնֆլիկտ է ծագել. Իշխան Սաղաթելյան

Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողովում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի սադրիչ և անհավասարակշիռ պահվածքի հետևանքով կոնֆլիկտ է ծագել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամվոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նաեւ հավելել է. «Միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով են ներխուժել ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ովքեր անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս պահին պատգամավոր Մհեր Սահակյանը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանական բաժիններից մեկում և հարցաքննվում է։

Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Մհեր Սահակյանը իր ողջ գործունեության ընթացքում դրսևորել է արժանապատիվ հայի կեցվածք, որը կոտրել հնարավոր չէ։

Դեպքի առնչությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կազմակերպած հերթական սադրանքը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման փաստից։

Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

Խոշոր հրդեհ Երեւանում. այրվում է Անվտանգության ակադեմիան. «1 ԲԻՍ» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում, հրդեհ է բռնկվել։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների հրդեհ է բռնկվել 6 հարկանի շինության սենյակներից մեկում՝ մոտ 300-400 քմ: Սպորտային դահլիճն ամբողջությամբ այրվել է, կրակը տարածվել է կտուրում։

Իր կողմից կառավարվող ողջ գործիքակազմով նպաստեց, որ Տեղ գյուղի թեման գոնե մի որոշ ժամանակով անցնի 2-րդ պլան

Կապիտուլյանտ փաշաևը ոչ մի կերպ չի փոխում իր կողմից միշտ կիրարվող սկանդալային «вброс»-ներ անելու իր մարտավարությունը:

Այն, որ թշնամին օկուպացրել է Տեղ գյուղի 70+ հա արոտավայր և պոստեր է արագացված կարգով հավաքում, խոսում է փաշաևի և իր ոհմակի անելանելի և նվաստ կարգավիճակի մասին: Նա հրահանգել էր ամենաբարձր մակարդակով հրատապ հերքումներ տարածել, թվերը խեղաթյուրել, բայց մոռացել էր երևի թե որ մենք ապրում ենք 21-րդ դարում և այս տրամաչափի տեղեկատվությունը հնարավոր չէ կեղծել, քանի-որ խոսքը գնում է ՀՀ սուվերեն տարածքի մասին և վերաբերվում է հազարավոր մեր հայրենսկիցների:

Հասկանալով, որ ոչ հերքումները, ոչ կեղծ թվերը չեն փրկում նա իր սիրելի ժանրի կանոններին համապատասխան արագ մի իրավիճակ կազմակերպեց և իր կողմից կառավարվող ողջ գործիքակազմով նպաստեց, որ Տեղ գյուղի թեման գոնե մի որոշ ժամանակով անցնի 2-րդ պլան: Նա, վստահեմ իր լարովի ուսապարկերից մեկին, երևի թե իրենց հայտնի «գրուպ չատերից» մեկով հրահանգել է ստեղծել մի իրավիճակ, որ անպայման հարցը հասնի եսիմ ուր:

Վստահեմ, որ Մհերը ինչ արել ա ճիշտ և տեղին ա արել, բայց չեմ հասկանում թե փոխոստիկանապետը ոնց տենց արագ հասավ ԱԺ և իհարկե ուր էր այդ փոխոստիկանապետը, երբ ՊՊԾ-ն բիրթ ուժ էր կիրառում նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և մնում անպատիժ:

Պատկերացնում եմ թե ինչ կարգի հիստերիայի մեջ ա եղել կապիրուլյանտը այդ խժդժությունը կազմակերպելու հրաման տալուց, որ կատարողը կարողացել է Մհերի նման հավասարակշռված մարդուն ի վերջո հունից հանել:

Մհեր ջան, ամենինչ շատ ճիշտ ես արել եղբայր:

Հ.Գ. Սա էլ կանցնի, բայց պատմական «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» գրառմամբ պաստառը այլևս թշնամու վերահսկողության տակ է:

Մխրճվելով ՀՀ տարածք՝ Ադրբեջանը լուծել է դիրքավորման խնդիր. ստեղծված իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Աբրահամյան

Ադրբեջանը մխրճվելով ՀՀ տարածք, լուծել է դիրքավորման խնդիր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Դա ունի երկու հիմնական նպատակ. առաջինը՝ իր զորքերի համար ապահովել է ծառայությունն իրականացնելու անհրաժեշտ բավարար պայմաններ, և երկրորդ՝ հնարավոր կամուրջ ձևավորել հետագայում պլանավորելիք գործողությունների համար։ Ադրբեջանն իր համար դաշտը նախապատրաստում է բոլոր սցենարային զարգացումների համար», — ասաց Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն քաղաքական իշխանությունն է և Նիկոլ Փաշինյանը։

«Այն գործընթացները, որոնք պետք է տեղի ունենային երթուղու փոփոխմանը զուգահեռ, ենթադրում են քաղաքական կոնկրետ որոշումներ, որոնք չեն կայացվել», — ասաց Աբրահամյանը։

ԱԺ-ի քաղաքական մեծամասնության բիոզանգվածը, թե նրանց սպասարկող իրավապահները փորձելու են ծածկադմփոց անել իրականությունը

Մհերին անձամբ չեմ ճանաչում։ Բայց զանգվածային ֆիզիկական բռնությունը ԱԺ-ում կիրառած եւ անպատիժ մնացած ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է։
Իսհ ԱԺ-ում ծառայություն իրականացնող իրավապահների կրկնակի ստանդարտների պահվածքը ծառայամտության եւ օրենքի ընտրողական կիրառման ամենացցուն դրսեւորումներից է։
Որքան հասկացա անկողմնակալ լրահոսից Վարդանյանն ինքն է սադրել է միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալենը։
Վստահ եմ, որ թե ԱԺ-ի քաղաքական մեծամասնության բիոզանգվածը, թե նրանց սպասարկող իրավապահները փորձելու են ծածկադմփոց անել իրականությունը, դրա փոխարեն բեմադրելով այլ շոուներ եւ ջանք չղնայելով շեղել հայ հասարակության ուշադրությունը Սյունիքում եւ Արցախում տեղի ունեցող հերթական դավաճանական զարգացումներից։
Իսկ «բռնեք գողին» գոռացող իրական գողերի համապարփակ պատիժը Աստծո, օրենքների եւ մարդկանց կողմից դեռ առջեւում է։

Տեղ համայքնը հանձնել են ու ԱԺ֊ով փորձում են թեման ցրել, դա արդեն իսկ արձանագրված փաստ է

Նիկոլը մարդկանց ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու ձևերը գտել է։
Նիկոլի “ֆաս” հրամանը կատարող քպ֊ական պատգամավորները ԱԺ֊ում փողոցային ռազբորկաներ են կազմակերպում, որ հանրության ուշադրությունը սևեռվի ոչ թե Տեղ համայնքում տեղակայված ադրբեջանցիների կողմը, այլ` ծեծկռտուքի։
Այսօր, ուշադրության կենտրոնում էր հայտնվել քպ֊ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ով իրենց` քպ֊ներին հարիր փողոցային պահվածքով կազմակերպեց ծեծկռտուք, որի մեղքը քպ֊ական ուսապարկերը գցեցին Հայաստան դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանի վրա։
Իրավապահները միայն պատրաստ են պաշտպանել փողոցից եկած քպ֊ականներին, բայց, երբ ընդդիմության վրա բիրտ ուժ էին կիրառում, նրանց ծեծում` տարբեր մարմնական վնասվածքներ հասցնելով, այդ ժամանակ իրավապահներն ու՞ր էին։
Այն, որ Տեղ համայքնը հանձնել են ու ԱԺ֊ով փորձում են թեման ցրել, դա արդեն իսկ արձանագրված փաստ է։