ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխել ևս երկու հիվանդի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխել ևս երկու հիվանդի։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրանց վիճակի մասին մանրամասներ նա չի հայտնել։
Հավելենք, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր Կարմիր Խաչը Ստեփանակերտից տեղափոխել է 36 հիվանդի։