ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխել ևս երկու հիվանդի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխել ևս երկու հիվանդի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նրանց վիճակի մասին մանրամասներ նա չի հայտնել։ Հավելենք, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր Կարմիր Խաչը Ստեփանակերտից տեղափոխել է 36 հիվանդի։

Լրահոս