Pfizer-ը և BioNTech-ը հայց են ներկայացրել ընդդեմ Moderna-ի

Ամերիկյան Pfizer Inc. և նրա գերմանական գործընկեր BioNTech SE-ն հայց են ներկայացրել Բոստոնի դաշնային դատարան՝ պահանջելով, որ իրենց մրցակից ամերիկյան Moderna Inc. ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտոնագրային փաստաթղթերն անվավեր պահանջել:Այս մասին հայտնում է dw.com-ը: Ինչպես տեղեկացրել է Pfizer Inc.-ի ներկայացուցիչը, իրենց ընկերությունը, ինչպես նաև BioNTech-ը, վստահ են իրենց մտավոր սեփականության պատկանելության հարցում և «ակտիվ կպաշտպանեն» Moderna Inc-ի պահանջներից: Moderna Inc.-ում այս առնչությամբ դեռևս մեկնաբանություններ չեն արվել: Աղբյուրը հիշեցնում է, որ ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna Inc.ընկերությունն օգոստոսի 26-ին հայտարարել էր Pfizer Inc.-ի և BioNTech SE-ի դեմ դատական հայց ներկայացնելու մասին: Ընկերությունը պնդում էր, որ Pfizer Inc.-ը և BioNTech SE-ն Comirnaty պատվաստանյութի մշակման հարցում կիրառել են մշակումներ, որոնք Moderna Inc.-ը համարում է իր արտոնագրված սեփականությունը: Հայցերը ներկայացվել են Բոստոնում Մասաչուսեթսի շրջանային դատարանում և Դյուսելդորֆի բարձրագույն շրջանային դատարանում։ Moderna Inc.-ի դիրքորոշման համաձայն՝ Comirnaty հակակորոնավիրուսային պատվաստանյութը, որը մշակվել է Pfizer Inc.-ի և BioNTech SE-ի կողմից, խախտում է Moderna Inc.-ի արտոնագրերը mRNA պատվաստանյութերի «հիմնական տեխնոլոգիայի» վերաբերյալ: Pfizer Inc.-ը և BioNTech SE-ն, արձագանքելով Moderna Inc.-ի հայցին, ասել են, որ իրենք են մշակել իրենց պատվաստանյութը: Նրանք ստեղծված իրավիճակը որակել են «ռեվիզիոնիստական պատմություն»: Բոլոր երեք ընկերությունները ներգրավված են պատվաստանյութերի վերաբերյալ այլ ընկերությունների հետ արտոնագրային վեճերում:

Լրահոս