Իմ ցանկությունը եղել է անել այն, որ ՀՀ մայրաքաղաք Երեւանում չծածանվի Ադրբեջանի դրոշը. Արամ Նիկոլյան

Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը որ երբեւիցէ չի հարում որեւէ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը եւ տեսլականը այս ամեն ինչի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է դիզայներ Արամ Նիկոլյանը՝ մեկնաբանելով նախօրեին իր քայլը, երբ Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի դրոշն էր այրել:

«Իմ ցանկությունը եղել է բացառապես անել այն, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում չծածանվի Ադրբեջանի դրոշը եւ ամենակարեւոր բանը, որ երբեք չմտածեն, որ հայերը սովորում են, կամ փորձում են հարմարվել ինչ-որ սիտուացիաների: Ես ցավում եմ այն կարծիքների համար, ովքեր որ մտածում են, որ կարող է իմ արարքը կարող է վատ կերպով անդրադառնա սահմանում կանգնած մեր տղաներին: Ես աղոթում եմ այդ տղաների ու այն մարդկանց համար, ովքեր պահում են այդ սահմանը՝ լինելով ՀՀ քաղաքացի: Ես վստահ եմ, որ եթե կան նման մարդիկ, ովքեր կարծում են, որ պիտի չանեի որովհետեւ, թող կարծեն իրենց տանը, փակցնեն Ադրբեջանի դրոշն ու փարատվեն դրանով»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարեցին իրեն:

Հիշեցնենք, որ Արամ Նիկոլյանը առաջնության բացման արարողության ժամանակ անակնկալ կերպով դեպի բեմ է վազել եւ այդ երկրի դրոշը խորդրանշական կերպով ներկայացնող աղջկա ձեռքից վերցնելով՝ այրել բեմում:

Արամ Նիկոլյանն ազատ է արձակվել

Արցախի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ` ապրիլի 15-ին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

Միաժամանակ կդիտվի փոփոխական ամպամածություն։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 15-ին կտատանվի 12-16, իսկ ապրիլի 16-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանի սահմանում։

ՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Civic.am լրատվական կայքի խմբագրությանը
44 օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներ՝
Գարիկ Գալեյանից, Գայանե Արզումանյանից,
Վահիդ Սահակյանից, Արմեն Գալստյանից, Գոհար Դավթյանից
Civic.am լրատվական կայքում սույն թվականի 14,04.2023 թ.-ին, ժամը՝ 12:37-ին հրապարակվել է հոդված՝ «ԲԱՑԱՌԻԿ. 15-30 միլիոն դրամ և բնակարաններ՝ նորակառույցներում. որքա՞ն է վճարում Քոչարյանի գրասենյակը ցուցարար ծնողներին և ովքե՞ր են նրանք»: Civic.am-ը գրել է, թե «զոհվածների պարբերաբար ընդդիմադիր քաղաքական ակտիվություն ցուցաբերող ծնողների մի մասը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից և նրա անունից ստացել է 15-30 միլիոն դրամ և բնակարաններ նորակառույցներում։ Մասնավորապես՝ Արմեն Գալստյանը ստացել է 30 միլիոն դրամ և բնակարան նորակառույցում։ Գայանե Արզումանյանը ստացել է 30 միլիոն դրամ։ Գոհար Դավթյանը ստացել է 30 միլիոն դրամ։ Վահիդ Սահակյանին արդեն խոստացել են բնակարանը, և վերջինս սպասում է այն ստանալուն։ Գարիկ Գալեյանը ստացել է առնվազն 15 միլիոն դրամ և առաջիկայում կստանա նաև բնակարանը։ Այս գումարներն ու բնակարանները տրվում են ծնողներին ակտիվ ցուցարարության համար, թե՝ ոչ, ասել չենք կարող։ Սակայն առնվազն տարակուսելի է, որ քոչարյանական շռայլության օբյեկտները բացառապես ակտիվ ցուցարարներ են։ Տեղեկությունները մեզ փոխանցած աղբյուրը վստահելի է»։
ՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋ
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը»:
Հիմք ընդունելով վերոգրյալը պահանջում ենք
Civic.am լրատվական կայքը հերքի վերոնշյալ տեղեկատվությունը, քանի որ նյութի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեզնից ոչ ոք գումար կամ բնակարան երբեք չի ստացել Ռոբերտ Քոչարյանից եւ երբեք որևէ կապ չի ունեցել ո՛չ Քոչարյանի, ո՛չ նրա գրասենյակի հետ։ Նյութը զրպարտություն է, որը արատավորում է մեր արժանապատվությունն ու բարի համբավը։
Տեղեկացնում ենք նաև, որ նշված պահանջը չկատարելու դեպքում մենք դիմելու ենք դատարան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիման վրա:
Այս տեքստը կարող է հրապարակվել որպես «ԶԼՄ մասին» ՀՀ օրենքով նախատեսված պատասխան:
Գարիկ Գալեյան
Գայանե Արզումանյան
Վահիդ Սահակյան
Արմեն Գալստյան
Գոհար Դավթյան
Սուրեն Ավետիսյան
15.04.23թ.

Արամ Նիկոլյանը հայրենատեր հայ է

Արամ Նիկոլյանը հայրենատեր հայ է։ Անձամբ չեմ ճանաչում նրան, բայց վստահ եմ դրանում։ Մասնագիտությամբ լինելով դիզայներ` նա ազգային պայքարը քաղաքականություն չի համարում, չի թաքնվում` «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում քողի տակ»։
Նիկոլի դեմը թուրքի դրոշ վառելն արդեն մեծ բան է։
Ազգ, Հայրենիք, Պետություն