Երեւանում անցկացվել է «իրանական մշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում» թեմայով համաժողով

Երեւանում դեկտեմբերի 22-ին անցկացվել է «իրանական մշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում» թեմայով համաժողով։

Միջոցառմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
Համաժողովն անցկացվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայում։

Քահանային մեղադրել են այն բանի համար, որ նա երկու միանձնուհիների հրավիրել է երեքով սեքսով զբաղվելու

Ճիզվիտ քահանան, որն, ինչպես հաղորդվում է, մտերիմ է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, մեղադրվել է երկու միանձնուհիների «Սուրբ Երրորդության»՝ երեքով սեքսի հրավիրելու մեջ: Այժմ նրան մեղադրում են տասնամյակներ առաջ սեռական եւ հոգեւոր բռնությունների մեջ։

Նախկին միանձնուհին պնդում է, որ Մարկո Իվան Ռուպնիկը մոտ երեք տասնամյակ առաջ օգտագործել է իր «փսիխո-հոգեբանական» վերահսկողությունը, որպեսզի ստիպի իրեն դիտել պոռնոֆիլմեր եւ զբաղվել խմբակային սեքսով, որը, քահանայի խոսքով, «կրոնական նշանակություն» ունի։
68-ամյա Ռուպնիկը եղել է Սլովենիայի վանքի խոստովանահայրը եւ ստեղծել է խճանկարներ եկեղեցիների, այդ թվում՝ Վատիկանի պապական կապելլայի համար։

Նախկին միանձնուհին իտալական Domani թերթին ասել է, որ «հայր Մարկոն դանդաղ ու քաղցր սկսել է ներթափանցել իմ հոգեբանական եւ հոգեւոր աշխարհ՝ օգտագործելով իմ անավստահությունն ու փխրունությունը եւ օգտագործելով Աստծո հետ իմ հարաբերությունները, որպեսզի ինձ մղի իր հետ սեռական հարաբերությունների», գրում է Daily Mail-ը։

Նախկին միանձնուհին նաեւ պնդել է, որ Ռուպնիկը խնդրել է իրեն եւ մեկ այլ միանձնուհու իր հետ սեքսով զբաղվել՝ ասելով, որ իրենք կվերարտադրեն եռակողմ հարաբերությունները Հայր Աստծո, Հիսուսի եւ Սուրբ Հոգու միջեւ:

Կնոջ խոսքով՝ Ռուպնիկը բռնաբարել է առնվազն 20 կնոջ։ Նա ասել է, որ բռնության մասին իր առաջին բողոքը եղել է 1994 թվականին, սակայն ինչպես Սլովենիայում, այնպես էլ Հռոմում Ռուպնիկի հետեւորդներն այն անտեսել են:

Կառավարությունը լրացուցիչ միջոցներ կհատկացնի ոստիկանների պարգևավճարների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստում որոշում կայացրեց, որով հավելյալ միջոցներ կհատկացնի ոստիկանների պարգևավճարների համար։

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ առկա միջոցներով ոստիկանությունը չի կարող իրավապահներին ամբողջությամբ վճարել տարեվերջին նախատեսված պարգևավճարները։
Դրա համար կհատկացվի լրացուցիչ 1 մլրդ 220 մլն դրամ:

Ջուդ Բելինգեմը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հաղորդում է իսպանական AS-ը։

Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Բելինգեմը կարծում է, որ առաջընթացի համար ավելի մեծ հնարավորություններ կունենա Արքայական ակումբում։

«Բորուսիան» Բելինգեմի տրանսֆերից ակնկալում է 120 միլիոն եվրո։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի․ ՌԴ ԱԳՆ

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անհրաժեշտ է նաեւ կարգավորել տարածաշրջանի հանքերի շահագործման հարցում տարաձայնությունները։ ՌԴ պաշտպանության նախարարությունը եւ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում են աշխատել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, եւ նրանց ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 16-ից վերականգնվել է գազամատակարարումը, վերականգնվել է հումանիտար նշանակության տրանսպորտի, ներառյալ շտապօգնության մեքենաների երթեւեկությունը։ Մենք ակնկալում ենք, որ իրավիճակը կլուծվի մոտ ապագայում։ Մենք կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել իրենց ստանձնած պարտավորությունները՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների, որոնցով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապի ապահովում Լաչինի միջանցքով, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ»,-ասել է նա։

«ՎԱԶ-2106»-ի 43-ամյա ուղևորը մահացել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց

Դեկտեմբերի 21-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 52-րդ կմ-ին «ՎԱԶ-2106»-ը բախվել է «ԿամԱԶ» մակնիշի մեքենային:

Ոստիկանությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի 43-ամյա ուղևոր Էդուարդ Խաչիկյանը մահացել է, իսկ 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Կատարվում է նախաքննություն։

Պետք է պատրաստ լինել նրան, որ այս իրավիճակը կարող է նաև երկարաժամկետ լինել. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել արցախցի այն ծնողների հետ, որոնց երեխաներն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով  ստիպված են մնալ Հայաստանում:

Պետնախարարը նշել է, որ հարցը քննարկվել  է և՛ Անվտանգության խորհրդի նիստում, և՛ քաղաքական տարբեր ուժերի հետ։

«Որպես հայր՝ հասկանում եմ ձեր ապրումները, ձեր մտահոգություններն ու անհանգստությունները: Մյուս կողմից ուզում եմ հավաստիացնել, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի երեխաներն այնտեղ ապահովված լինեն ու նորմալ կենսապայմաններ ունենան», -նշել է Ռուբեն Վարդանյանը:

Հիմնականում Հայաստանում են գտնվում մշակութային և մարզական միջոցառումներին մասնակցելու մեկնած երեխաները: Բայց կան նաև տարբեր դեպքեր, երբ ծնողներն են մնացել Հայաստանում, իսկ մանկահասակ  երեխաները՝ Արցախում:

Պետնախարարը նշել է, որ պետք է պատրաստ լինել նրան, որ այս իրավիճակը կարող է նաև երկարաժամկետ լինել: Նա  լսել է ծնողներին, նրանց առաջարկները, մտահոգությունները: Ծնողները հիմնականում բարձրացրել են երեխաների ուսման, կեցության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նրանք միաժամանակ նկատել են, որ  թեև  շատ դժվար է բաժանումը, բայց գոնե հանգիստ են այնքանով, որ երեխաները գտնվում են ապահով վայրում: Նաև շնորհակալություն են հայտնել բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում Հայաստանում մնացած երեխաներին:

Պետնախարարը ծնողներին առաջարկել է ներկայացնել երեխաների կարիքների հետ կապված բոլոր պահանջները՝ Հայաստանում դրանց ապահովումը կազմակերպելու համար:

Հնարավոր է մինչև տարվա վերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե Ադրբեջանը դրական արձագանքի. Արմեն Գրիգորյան

Հայաստանն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որ Լաչինի միջանցքը բացվի, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանա օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները , որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին։ ՄԱԿ-ի ԱԽ նիստում քննարկվել է հարցը, հասցեական կոչեր են եղել, պետք է շարունակել աշխատել այս ուղղությամբ», — նշեց Գրգորյանը։

Նա ասաց, թե այս պահին Լաչինի միջանցքի մասով Հայաստանն աշխատում է միայն միջազգային հանրության հետ։

Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ ՀՀ ԱԽ քարտուղարն ասաց, թե հնարավոր է մինչև տարվա վերջ ստորագրել պայմանագիրը, եթե Ադրբեջանը դրական արձագանքի։

«Կախված է Ադրբեջանից, Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հասատատելու ուղղությամբ ու, այս առոմով, ՀՀ-ն իր քայլը կատարել է», — նշեց նա՝ ընդգծելով՝ ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ, ապակառուցողական դերը տարածաշրջանում։

«Երբ որ խաղաղության բանակցություններ են ընթանում, Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի իշխանությունն է այդ շրջափակումը կազմակերպել, իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային», — ասաց Արմեն Գրիգորյանը

Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը ասում է 57 վայրկյանում․ փոքրիկ գիտունիկ Միքայելի նոր ռեկորդները

8-ամյա փոքրիկ գիտունիկ Միքայել Հակոբյանն այս տարի «Դյուցազնագրքում» գրանցել է երեք նոր ռեկորդ։ Ընդհանուր առմամբ նա 80-ից ավելի ռեկորդների հեղինակ է։

«8 րոպե 34 վայրկյանում ես լրացնում եւ ներկում եմ քիմիական տարրերի պարբերական աղյուսակը։ Մյուս մեդալը ստացել են, որովհետեւ քիմիական տարրերի աղյուսակն ասում եմ 57 վայրկյանում։ Երրորդ ռեկորդն էլ այն է, որ 59 վայրկյանում փակ աչքերով, երկու ձեռքով միաժամանակ գրում եմ 110 տառ, 32 բառ, 8 նախադասություն 59 վայրկյանում 4 լեզվով»,- պատմեց Միքայելը։

Տղայի մոտ տաղանդը ծնողները նկատել են դեռ վաղ մանկությունից, երբ երեխան միանգամից ֆիքսել է իրեն տրված յուրաքանչյուր ինֆորմացիա, ապա ինքն է սկսել դրանցով հետեաքրքրվել։

«Եթե դպրոցում Միքայելին կտեսնեք, կզարմանաք, որովհետեւ իր մանկությունը ոչ մի կերպ չի կորել։ Ինքն ապրում է իր տարիքին համապատասխան։ Մենք սովորելու պրոցեսը խաղի ենք վերածել։ Միքայելի համար սովորելը դարձել է, ոչ թե պարտավորություն, այլ հաճելի գործընթաց։ Բայց մենք բավական դժվար ենք հասել այս ռեկորդներին։ Օրինակ՝ երբ քիմիական տարրերի աղյուսակը կարդալու տեսանյութն ուղարկեցինք Ռուսաստան, ասացին, որ աշխատում է ընդամենը մեկ տեսախցիկ եւ հնարավոր է՝ սենյակում նրան հուշում են կամ ինչ-որ տեղ գրված է։ Շնորհակալ եմ իմ ընկերներին, որոնք ֆիքսեցին ամբողջ տունը, եւ երեւաց, որ նրան հուշող չկա։ Նախադասությունների ռեկորդում էլ սկզբում Միքայելը գրում էր 1 րոպե 17 վայրկյանում, ես ուզում էի հետ վերցնել հայտը, բայց Միքայելն ասաց, որ կաշխատի եւ կհաջողի։ Այդպես երկու փորձից հետո Միքայելը 59 վայրկյան անց իջեցրեց ձեռքերը գրատախտակից»,- ասաց Միքայելի մայրը՝ Քրիստինե Հակոբյանը։

Չորրորդ դասարանում սովորող Միքայելի համար հետաքրքրիր են բոլոր առարկաները, բայց առավելապես քիմիան եւ ֆիզիկան։

«Ամբողջագետ եմ ուզում դառնամ, որ ամեն ինչ իմանամ, բայց ամենից շատ քիմիկոս ու ֆիզիկոս եմ ուզում դառնալ»,- նշեց Միքայելը։

Ռեկորդների սահմանման հանձնաժողովի ղեկավար, «Դյուցազնագիրք» գրքի հրատարակիչ Վարդան Թովմասյանն ընդգծեց, որ այլ երեխաների կողմից եւս ինտելեկտուալ ռեկորդներ գրանցվել են։

«Երեխա կա, որը մոտ 200 պետության մայրաքաղաքները թվարկում է, մեկ ուրիշ երեխա դրոշներ է ցույց տալիս, եւ ասում է, որ պետությանն է։ Նմանատիպ ռեկորդների դեպքում երեխաների մեծանալուց հետո սովորաբար նորություններ չեն անում, իսկ երեխաները, որոնք աչքի են ընկնում ֆիզիկական վարժությունների ռեկորդներով, մեծանալուց հետո շարունակում են իրենց ռեկորդագրերը»,- նկատեց Թովմասյանը։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում գործում են բացառապես եռակողմ պայմանագրի համաձայն. Պեսկովը պատասխանել է Փաշինյանին

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում գործում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ համաձայնություններին համապատասխան եւ ամեն ինչ անում են կարգուկանոնի ապահովման համար, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովեն կարգուկանոնն ու հանգստությունն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են։ Եվ նրանք գործում են բացառապես այն փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվել են կողմերի միջև», — ասել Է Պեսկովը լրագրողներին։

Նա այսպես է մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով ռուս խաղաղապահներին մեղադրել է Լաչինի միջանցքը վերահսկելու իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։

«Մենք, անշուշտ, կշարունակենք քննարկել այդ թեման մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ», — հավելել է Պեսկովը։