Ականավոր պետական, քաղաքական գործչի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ից, Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում

Գալուստ Սահակյանի ընտանիքը շնորհակալություն է հայտնում հազարավոր ցավակցական և հիշատակի խոսքերի համար և տեղակացնում, որ ականավոր պետական, քաղաքական գործչի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ից, Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ դեկտեմբերիի 24-ին՝ ժամը 11:30-13:00, նույն վայրում, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի Սպանդարյան գերեզմանատանը:

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը նահանջել է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

Հայաստանի հավաքականը նահանջել է 2 աստիճան եւ 95-րդն է։ Այս տարին ազգային թիմը սկսել էր 92-րդ տեղում։
Բրազիլիայի հավաքականը պահպանել է առաջին տեղը աշխարհի առաջնությունից հետո, որի քառորդ եզրափակիչում հետխաղային 11-մետրանոցներով պարտվել էր Խորվաթիային։

Չեմպիոնի տիտղոսը նվաճած Արգենտինան բարձրացել է մեկ աստիճան եւ երկրորդն է։

Բելգիան նահանջել է 2 աստիճան եւ չորրորդն է։ Անգլիան մնացել է 5-րդ տեղում։ Նիդեռլանդները բարձրացել է երկու տեղով եւ 6-րդն է։

Կիսաեզրափակիչում Արգենտինային 0:3 հաշվով պարտված Խորվաթիան բարձրացել է 5 աստիճան եւ 7-րդն է։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած եւ 0:2 հաշվով Ֆրանսիային պարտված Մարոկկոն 22-րդ տեղից բարձրացել է 11-րդ տեղ։

Բրազիլիա
Արգենտինա
Ֆրանսիա
Բելգիա
Անգլիա
Նիդեռլանդներ
Խորվաթիա
Իտալիա
Պորտուգալիա
Իսպանիա
Մարոկկո
Շվեյցարիա
ԱՄՆ
Գերմանիա
Մեքսիկա
Ուրուգվայ
Կոլումբիա
Դանիա
Սենեգալ
Ճապոնիա

ՄՕԿ-ը թույլատրել է տղամարդկանց մասնակցել գեղալողի օլիմպիական մրցաշարին

Միջազգային օլիմպիական կոմիտեն թույլատրել է տղամարդկանց մասնակցել գեղալողի (սինքրոն լող) օլիմպիական մրցաշարին, հաղորդում է Ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիայի (World Aquatics) կայքը։

Տղամարդիկ հնարավորություն կունենան արդեն 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերում մասնակցել մարզաձեւի թիմային մրցումների։ Ամեն թիմում կլինի 8 մասնակից։
Նախքան այս գեղալողով մրցում էին միայն կանայք։

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելն անհրաժեշտություն է. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ կողմերը քննարկել են իրավիճակը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի արգելափակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։

Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։

Արցախի թեմի եկեղեցիներում կհնչի միասնական աղոթք

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը տեղեկացնում է․

«Սիրելի արցախցիներ,

Պատերազմի հետևանքով ազգային մեր կյանքում տեղ գտած խնդիրներն ու դժվարությունները հաղթահարելու համար այսօր անհրաժեշտ է միավորվել բոլոր ոլորտներում, և առաջի’ն հերթին հոգևոր դաշտում, քանզի «Հոգին է կենդանարար. Մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6:64):

Արցախի թեմի եկեղեցիներում կիրակի օրերին հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի խաղաղության աղոթքի հատուկ կարգ, իսկ ուրբաթ օրերին ժամը 18:00 -ին՝ միասնական աղոթք:

Հրավիրում ենք բոլորիդ միանալու մեր երկրի խաղաղության և անսասանության համար կատարվող աղոթքներին: Տեղեկացնում ենք նաև, որ ամեն օր ժամը 18։00-ին կատարվող երեկոյան ժամերգության ավարտին լինում է Աստվածաշնչի ընթերցանություն և բացատրություն»:⠀

Գերմանիայի ֆինանսների նախարարությունը հայտնել է Juniper էներգետիկ ընկերության ազգայնացման ավարտի մասին

Գերմանիայի ֆինանսների նախարարությունը հայտնել է Juniper էներգետիկ ընկերության ազգայնացման ավարտի եւ բաժնետոմսերի 99 տոկոսը ստանալու մասին, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դեկտեմբերի 19-ին Uniper-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում բաժնետերերը հավանություն են տվել ընկերությունում 8 մլրդ եվրոյի ներդրմանը եւ կոնցեռնի բաժնետոմսերի ձեռքբերմանը՝ մեկ արժեթղթի դիմաց 1,7 եվրո գնով:
Ընկերությունը բախվել է խնդիրների՝ ռուսական գազի մատակարարումների կրճատման ֆոնին, կոնցեռնը ստիպված է եղել տեղի շուկայում մեծ քանակությամբ հումք ձեռք բերել բարձր գներով։

Հուլիսին Uniper-ը օգնության համար դիմել է Գերմանիայի իշխանություններին։ Ընկերությունները 11 մլրդ եվրոյի վարկ են տրամադրել, իսկ Գերմանիայի կառավարությունը որոշել է գնել կոնցեռնի բաժնետոմսերի 30 տոկոսը։ Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Գերմանիայի իշխանությունները քննարկում են էներգետիկ ընկերության ազգայնացումը։

Նախաձեռնել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների եվրոպական քաղաքականություն. Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետների կոչը

Ֆրանսիայի խոշորագույն երեք քաղաքների՝ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետները «Լիբերասյոն» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ հայցելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու կապակցությամբ։

«Հիմնականում հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը դարձել է Բաքվի ռեժիմի կազմակերպած շրջափակման զոհը, որն աստիճանաբար շնչահեղձ է անում վերջինիս։ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը հայցում են, որ Ֆրանսիան և Եվրամիությունը հնարավորինս արագ արձագանքեն՝ ի աջակցություն Արցախի՝ հստակ գործողություններով:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը նոր ուժգնություն ստացավ դեկտեմբերի 12-ին, երբ պաշտոնական Բաքվի կազմակերպմամբ արգելափակվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դրան զուքահեռ,մինչև նախորդ ուրբաթ օրը, Ադրբեջանը փակել էր նաև Լեռնային Ղարաբաղի գազի մատակարարումը՝ վկայելով դրանով իսկ Հարավային Կովկասի պաշարված այս փոքրիկ հանրապետությունը շնչահեղձ անելու իր կամքի մասին: Սակայն, արևմտյան կառավարությունների համախմբումը, և մասնավորապես Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը դրդեցին Բաքվին վերսկսել գազի մատակարարումը և դրանով իսկ բարեբախտաբար խուսափել իրավիճակի վատթարացումից՝ ցուրտ ձմեռվա այս նախաշեմին:

Իրավիճակն, այնուամենայնիվ, մնում է անընդունելի և Ֆրանսիան չի կարող հանդուրժել Լեռնային Ղարանաղի Հանրապետությունում (որի տարածքների մի մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից) բնակվող հարյուր քսան հազար հայերին սպառնացող անդադար վտագը: Ֆրանսիան չի կարող նրանց թողնել բռնապետ Իլհամ Ալիևի քմահաճույքին, ով երկու տասնամյակ ի վեր խրախուսում է հայատյած քաղաքականությունը:

Ֆրանսիայի Սենատը ապա Ազգային ժողովը վերջերս ֆրանսիական կառավարությանը կոչ արեցին կառուցվածքային միջոցներ ձեռք առնել:

Այս համատեքստում, մենք կոչ ենք անում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին պաշտոնապես հանդիպել Արցախի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներին: Դրան զուգահեռ,կոչ ենք անում անվերապահ դատապարտել Բաքվի վարչակարգին, որն իր ԱԳ Նախարարի շուրթերով հայտարարել է, որ Ադրբեջանն այլևս ոչինչ չի բանակցելու ԼՂ հարցով, ի խախտումն իր իսկ, մասնավորապես 2020 թ. նոյմեբեր 9-ի շրջանակում, ստանձնած միջազգային պարտավորությունների:

Մենք հայցում ենք նաև նախաձեռնել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների եվրոպական քաղաքականություն, ինչպիսին որդեգրվել է Ռուսաստանի դեմ՝ սկսելով օրինակ, սառեցնել ադրբեջանցի ղեկավարների և օլիգարխների՝ մեր երկրում պահվող ակտիվները:

Եվ քանի որ այս վարչակարգն այլևս չի կամենում բանակցել, մենք հայցում ենք, որ Ֆրանսիան որդեգրի թափանցիկ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, մասնավորապես ապակենտրոնացված համագործակցության եզրույթում, որպեսզի մեր մարզերը, դեպարտամենտները և քաղաքները, Փարիզի, Լիոնի, Մարսելի կամ և այլ տեղական ինքնակառավարման մարմինների օրինակով, կարողանան համախմբել մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսներ՝ օգնության ձեռք մեկնելով Արցախին իրար հաջորդող հակամարտությունների հետևանքով քանդված բազմաթիվ ենթակառուցվածքների վերականգնման համար:

Մենք հայցում ենք նաև, որ Ֆրանսիան մասնակցի Ստեփանակերտի օդակայանի վերագործարկմանը. օդային այս կամուրջը թույլ կտա նվազեցնել շրջափակման հետևանքները և թեթևացնել հազարավոր խաղաղ բնակչության կյանքը, որոնց միակ մեղքը կայանում է սեփական հողում ապրելու կամքի մեջ:

Հաստատակամ համոզված լինելով, որ Ֆրանսիայի դիվանագիտությունը պետք է մեծ դերակատարում ունենա՝ կոչ ենք անում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին և ԱԳ Նախարարին շարունակել գործադրել ջանքեր, դրանք համադրելով մեր գործընկերների հետ, տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու և, միջազգային իրավունքին համահունչ, ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն ապահովելու համար:

Վերջապես, մենք հայցում ենք, որ մեր երկիրը և Եվրամիությունը մեծ հեռատեսություն ցուցաբերեն՝ Ադրբեջանի հետ համագործակցության և առևտրական համաձայնագրեր կնքելիս: Ուրսուլա Վան դեր Լեյենի՝ Բաքվից գազամատակարարում ստանալու նախաձեռնությունը, ավելի շուտ Բաքվի միջոցով Ռուսաստանից գազամատակարարում ստանալը (հղում՝ Տիգրան Եգավյանի հոդվածին՝ Orient XXI-նոյեմբեր 2022թ համարում) մեզ ավելի քան անհանգստացնում է:

Անհանգստացնում է, որ այնպես չստացվի, որ Արցախի Հանրապետության դեմ տարվող հակամարտության ֆինանսավորումը չդատապարտվի և կոշտ հակադրության չարժանանա մեր ղեկավարների կողմից, որ չստացվի այնպես, որ զինված հակամարտությունների խաղաղ զոհերը, այս պարագայում հայերը, այլուր ուկրանիացիները կամ եմենցիները զոհաբերվեն ռեալպոլիտիկի զոհասեղանին»,- նշված է հրապարակման մեջ:

Իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել էր հարևանին

Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.50-ին, «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էր ստացվել, որ հոդային շրջանի կտրած-ծակած արնահոսող վերքով բուժօգնության է դիմել Սպանդարյան գյուղի 32-ամյա մի բնակիչ: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է հարևանի տանը երկաթների վրա ընկնելու հետևանքով:

Արթիկի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին բաժին են հրավիրել 39-ամյա հարևանին: Նա խոստովանել է, որ իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել է 32-ամյա հարևանին:
Դանակը հայտնաբերվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթը:

Իրանի ԱԳՆ-ն Ռուսաստանին անօդաչուներ փոխանցելու մասին Ուկրաինայի հայտարարությունն անհիմն է անվանել

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Ռուսաստանին անօդաչու սարքեր փոխանցելու մասին Ուկրաինայի հայտարարությունն անհիմն է անվանել եւ կրկին հաստատել է, որ Թեհրանը անօդաչուներ չի փոխանցել հակամարտության որեւէ կողմի:

«Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ Իրանը կողմերից ոչ մեկին ռազմատեխնիկա չի մատակարարել Ուկրաինայում օգտագործման համար։ Մենք միշտ հարգել ենք երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, եւ պարոն Վլադիմիր Զելենսկին պետք է իմանա, որ Իրանի ռազմավարական համբերությունն անհիմն մեղադրանքների նկատմամբ անսահման չի կարող լինել»,-ասել է Քանանին։

Երեւանում անցկացվել է «իրանական մշակութային ժառանգությունը Հարավային Կովկասում» թեմայով համաժողով

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը ցանկանում է 200 միլիոն դոլարով վաճառել իր երաժշտության իրավունքները, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Հրատարակության տվյալներով՝ արտիստը պատրաստվում է երաժշտության իրավունքները վաճառել Hipgnosis Songs Capital-ին՝ պայմանագրի շրջանակում, որը ներառում է հրապարակված եւ ձայնագրված երաժշտության կատալոգը։
Եթե ​​պայմանագիրը կնքվի, ապա, ըստ աղբյուրների, դա կլինի ընկերության կողմից երաժշտական ​​իրավունքների ամենամեծ ձեռքբերումը։