Մետրոն դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի   

Երեւանի Մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի:

«Եվրատեսիլի պատվիրակության անդամների մասնակցությամբ կնկարահանվի մեր երկրի պատմությունը, ավանդություններն ու մշակույթը ներկայացնող ծրագիր, որն անցկացվելու է Երեւանի Մետրոպոլիտենում: Նկարահանմումն անխափան իրականացնելու նպատակով դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ը մետրոն չի գործի»,- նշում է Մետրոպոլիտենը:

Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Արցախի կյանքի ճանապարհին. Արտակ Զաքարյան

Թողնենք անհայրենիքներին` իրենց գալիք ամանորը զարդարելու գերկարևոր հոգսերով և փորձենք հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Արցախի կյանքի ճանապարհին:

Նախ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ և ԱՀ բանակային հետախուզությունն ու ԱԱԾ-ն հստակ ճշտեն, թե իրականում ովքե՞ր են ճանապարհը փակած քաղաքացիական անձիք (ինքնությունը, կենսագրությունները, զբաղմունքը, բնակությունը և այլն), ինչպե՞ս են անխոչընդոտ կարողացել դուրս գալ և կանգնել ճանապարհին:

Բացի այդ, անհրաժեշտ է ստուգել և համոզվել, արդյո՞ք դա ուշադրություն շեղող մանևր չէ՞ր, եղանակային մառախլապատ պայմաններում` այլ նշանակության աշխատանք կատարելու համար:

Անհրաժեշտ է ի նկատի ունենալ նաև, որ նման դրամատիկ ակցիաներով Ադրբեջանը սկսելու է միջազգային ասպարեզում աղաղակել, իբր իր էկոլոգիական և կենսաբանական անվտանգությանը նոր սպառնալիքներ ի հայտ գալու մասին` մեղքը գցելով հայկական, ռուսական և իրանական կողմերի վրա:

Ազերիները ակնհայտորեն, հնարավոր ողջ գործիքակազմով «արգումենտներ» են հավաքագրում` ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը չհաստատելու և ժամկետը չերկարացնելու համար:

Կարծում եմ ավելորդ է ասել, որ այսօր իրականացված «էկոլոգ» օպերացիան ադրբեջանական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է: Մնում է հասկանալ ո՞ր երկրի պատվերն էր այն, կամ դրա նախերգանքը:

Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի և Սյունիքի շուրջ, առաջիկայում ավելի է ակտիվանալու տարբեր երկրների հատուկ ծառայությունների միջև սկսված պայքարը: Մեր ԱԱԾ կառույցները պետք է բազմապատկեն իրենց աչքերը, ականջներն ու ձեռքերը` Հայաստանի ու Արցախի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև տեղաշարժի ժամանակ բնակչությանը`դիվերսիոն-ահաբեկչական և հումանիտար վտանգներից զերծ պահելու համար:

Ավելի քան երեք ժամ տեւած բանակցություններից հետո Ստեփանակերտ-Գորիս մայրուղին բացվել է 

Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար»,- նշում է շտաբը:

Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումն Արցախ, ծանր խնդիրներով հիվանդների տեղափոխումը Արցախից Հայաստան

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը։

«Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպություններին անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար», — նշված է հայտարարությունում։

Մայրուղու փակումը հարված է նաև ռուս խաղաղապահներին. Դավիթ Բաբայանը

Ադրբեջանը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով, փորձում է առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, ինչը հարված է նաև ռուս խաղաղապահ առաքելությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբյանը՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին:

Նա նկատեց, որ ադրբեջանցիների նմանատիպ սադրանքներից զարմանալ պետք չէ: «Նրանցից ամեն ինչ սպասելի է: Փորձում են ահաբեկել, փորձում են համառորեն առաջ տանել իրենց հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, խախտում են միջազգային նորմերը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, հարված է ամեն ինչին»,-շեշտեց արտգործնախարարը:

Նրա խոսքով՝ այս ամենից միջազգային հանրությունը շատ հստակ հետևություններ պետք է անի: «Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Դատապարտելն անպայման պետք է, բայց քայլեր պետք է ձեռնարկեն, միայն խոսքերով սահմանափակվելը ճիշտ չէ»,-ասաց Բաբայանը՝ հավելելով, որ հիմա իսկապես դրա ժամանակը չէ:

Բաբայանը վստահեցրեց, որ Արցախը կանգուն է: Իրավիճակը կարգավորելու ուղղությամբ արվում են բոլոր քայլերը: Ռուս խաղաղապահները տեղյակ են միջադեպի մասին, բոլոր քայլերը ձեռնարկվում են, որ վերականգնվի կապը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղին բացելու համար խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացելու համար ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյան

Հարցին, թե ինչ պատճառ եւ պահանջ են առաջ բերում ադրբեջանցիները, Ավանեսյանը նշեց, որ այդ մասով մեկնաբանություն տալ դեռ չի կարող. «Երբ իրավիճակը հանգուցալուծվի, այդ ժամանակ կկարողանանք խոսել պատճառների մասին»:

Ադրբեջանը նպատակ ունի հասնել հումանիտար աղետի և էթնիկ զտումների Լեռնային Ղարաբաղում. Արտակ Բեգլարյան

Հայաստան տանող միակ ճանապարհին Ադրբեջանը նպատակ ունի հասնել հումանիտար աղետի և էթնիկ զտումների Լեռնային Ղարաբաղում։

Այս մասին Թվիթերում գրառում է արել Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ այսօր քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ», — նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքացու ոտքն արգելափակվել էր աղբամաքրման հաստոցի մեջ

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում քաղաքացու ոտքն արգելափակվել է հաստոցի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացի Ս․ Շ․-ի (ծնված 1982 թ․) ոտքն արգելափակվել է աղբամաքրման հաստոցի մեջ։

Փրկարարները քաղաքացու ոտքը դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Ուսադիրները մի մասինը ուսին են, մյուսինը՝ այլ հատվածում, տարբեր նախասիրության «համազգեստներից» չեմ խոսում․ Աբրահամյան

Զինվորական կարգապահությունից են խոսում՝ ամեն ինչ այս լուսանկարով է արտահայտվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ նախօրեին զորամաս կատարած այցին:

«Պաշտպանության նախարարի «համազգեստը» մի կողմ, լուսանկարի առաջին պլանում երեք զինվորական են՝ ներառյալ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը։

Տարբեր համազգեստներով, ուսադիրները մի մասը ուսին է, մյուս մասինը՝ այլ հատվածում։

Նույնիսկ զինվորականների շալվարն ու բուշլատն է տարբերվում։

Կարգապահությունը սկսվում է շարքից, արտաքին տեսքից, համազգեստի պատշաճ կրումից։

ՀԳ. Հետևի պլանում նկատվող տարբեր նախասիրությունների «համազգեստների», դրանց կրումից դեռ չեմ խոսում»,- գրել է նա։