Քաղաքացու ոտքն արգելափակվել էր աղբամաքրման հաստոցի մեջ

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում քաղաքացու ոտքն արգելափակվել է հաստոցի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացի Ս․ Շ․-ի (ծնված 1982 թ․) ոտքն արգելափակվել է աղբամաքրման հաստոցի մեջ։ Փրկարարները քաղաքացու ոտքը դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հվանդանոց, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Լրահոս