Ֆուտբոլի Հայաստանի թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կիպրոսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: Հանդիպումը տեղի մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Իսպանացի Խոակին Կապառոսի հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարը դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին է։

Լրահոս