Ջեֆ Բեզոսը հայտնել է իր կարողության մեծ մասը բաժանելու պատրաստակամության մասին  

Ջեֆ Բեզոսը պատրաստ է 124 միլիարդ դոլարի չափով իր ունեցվածքի մեծ մասը բաժանել դեռ կենդանության օրոք։ Այս մասին Amazon-ի հիմնադիրը հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում՝ պարզաբանելով, որ գումարն ուղղվելու է կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ «այն մարդկանց աջակցությանը, որոնք կարող են միավորել մարդկությանը սոցիալական եւ քաղաքական տարաձայնությունների պայմաններում»։ CNN-ի լրագրողը հարց է տվել նման քայլի հնարավորության մասին, եւ Բեզոսը դրական է պատասխանել: Միլիարդատերը միայն հստակեցրել է, որ այժմ ավելացնում է ներուժը, որպեսզի կարողանա այդ գումարը բաժանել։ Ինչպես նշում է CNN-ը, չնայած այն հանգամանքին, որ Բեզոսը չորրորդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, Ըստ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի՝ նա առայժմ ձեռնպահ է մնում իր կյանքի ընթացքում նվիրատվությունների համար նպատակային գումար սահմանելուց: Բեզոսը հասցրել է 10 մլրդ դոլար կամ իր կարողության մոտ 8 տոկոսը ներդնել հիմնադրամում, որի համանախագահն է նրա ընկերուհին՝ Լորեն Սանչեսը։ Հիմնադրամի առաջնահերթ խնդիրներից է ածխածնի հետքի կրճատումը, ածխածնի արտանետումների մոնիտորինգի համար քարտեզագրական տեխնոլոգիաների խթանումը բույսերի վրա հիմնված բնական ածխածնի կլանիչների ստեղծումը։

Լրահոս