Պաշտպանի աջակցությամբ քաղաքացին ստացել է 2 ամսվա չվճարված նպաստը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու հարցում։ Դիմումատուի տեղեկացմամբ՝ ինքն ու անչափահաս զավակներից մեկն ունեն հաշմանդամություն, ընտանիքը բաղկացած է հինգ անձից և հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ստանում են ընտանեկան նպաստ։ Նրա պնդմամբ՝ այլ բնակարան տեղափոխվելու և հաշվառման հասցեն փոխելու հիմքով դադարեցվել է նպաստ ստանալու իրավունքը։ Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը կապ է հաստատել պետական իրավասու մարմնի ներկայացուցչի հետ։ Ստացված պարզաբանման համաձայն, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելուց հետո հաջորդ ամսվա ընթացքում ընտանիքին կվճարվի նախորդ 2 ամիսների չվճարված նպաստը։ Ավելի ուշ քաղաքացին Պաշտպանին տեղեկացրել է, որ խնդիրը լուծվել է, և ինքը ստացել է նախորդ ամիսների չվճարված գումարը։

Լրահոս