Շղթայական ավտովթար՝ Երևանում․ «BMW»-ն մխրճվել է ավտոքարշակի մեջ

Երեկ՝ մարտի 21-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Եղվարդի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է կայանված վիճակում գտնվող ավտոքարշակի հետնամասի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոքարշակն էլ առաջ է ընթացել, բախվել կայանված «Jeep» մակնշի ավտոմեքենային, «Jeep»-ն էլ առաջ է ընթացել և բախվել կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթացել և բախվել է կայանված «Mercedes»-ին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս