Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով միակողմանի փակ է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):

Շիրակի մարզում, Արագածի տարածաշրջանում, Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին և Դիլիջան քաղաքում տեղում է ձյուն:

Աշոցքի և Արագածի (մառախուղ է) տարածաշրջաններում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին բռնելով՝ ոչ իշխանությունդ ես երկարացնելու, ոչ իրենց ես լռեցնելու․ Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին բռնելով ոչ իշխանությունդ ես երկարացնելու, ոչ իրենց ես լռեցնելու, ոչ էլ՝ որևէ մեկիս վախացնելու: Իսկ ամենակարևորը՝ դրանով չես կարող կանգնեցնել այն ժողովրդական ցասումը, որը գնալով մեծանում է ու շուտով քեզ սրբելու է ու տանի:

2018-ի հոկտեմբերին ԱԺ-ում մի նախադասություն ես ասել: Խոստանում եմ, որ այն վաղ, թե ուշ վերադառնալու է քեզ:

Մոտ է…»։

Ռուսաստանի վերահսկողության տակ նոր տարածք է անցել

«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներն ազատագրել են Զապորոժիեի շրջանի Միրնոյե բնակավայրը»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Հարավային Դոնեցկի ուղղությամբ ծավալված գործողությունների արդյունքում ազատագրվել է Զապորոժիեի շրջանի Միրնոյե բնակավայրը և բարելավվել է մարտավարական դիրքը առաջնագծում»,- նշված է հաղորդագրությունում։

«Դասական քաղաքական հետապնդում է․ տղաները մեղադրվում են իշխանության հասցեին կոշտ քննադատական խոսք հնչեցնելու համար՝ Տավուշի գյուղերը հանձնելու պատճառով»․ Մելիքյան

«Իմնեմնիմի»-ի գործով զարգացումների մասին է հայտնել փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Նարեկ Սամսոնյանին տարել են Շենգավիթի դատարան։ Սամսոնյանին կալանավորելու միջնորդությունը «մակագրվել է» դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Նիստը կսկսվի շուտով՝ երևի մաքսիմում մեկ — մեկուկես ժամից Շենգավիթի դատարանում։

Վազգեն Սաղաթելյանը դեռ Երևանի քննչականում է։ Մեղադրանք են առաջադրում։ Շուտով նրան նույնպես կտեղափոխեն Շենգավիթի դատարան։ Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը (ըստ օրենքի՝ նույն փաստաբանը չի կարող նույն գործով մեկից ավել պաշտպանյալ ունենալ):

Տղաները մեղադրվում են «Իմնեմնիմի 83»-ում, մասնավորապես՝ 11-58-րդ րոպեներին հնչեցրած խոսքի համար։

Սա դասական քաղաքական հետապնդում է, որովհետև տղաները մեղադրվում են իշխանության հասցեին կոշտ քննադատական խոսք հնչեցնելու համար՝ Տավուշի գյուղերը հանձնելու պատճառով»,- գրել է փաստաբանը։

Ոստիկանությունը տեղյակ չէ՝ իր աշխատակիցները ուր և ինչի համար են բիրտ ուժ կիրառելով՝ տարել Սամսոնյանին

Ոստիկանությունը տեղյակ չէ, թե իր աշխատակիցները ուր և ինչի համար են բիրտ ուժ կիրառելով՝ տարել Նարեկ Սամսոնյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Քիչ առաջ տեղեկացա, որ դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել և բռնի կերպով, արժանապատվությունը նսեմացնելով, տարել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։

Իմ գրասենյակի աշխատակիցներն օպերատիվ կերպով կապ հաստատեցին ՀՀ ներքին գործերի նախարարություն, սակայն պատասխան չստացվեց։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ Ռ. Հարությունյանը հայտնեց, որ Ոստիկանությունը ոչ մի տեղեկություն չունի դեպքի վերաբերյալ։

Կադրում ակնհայտ երևում են ոստիկանության աշխատակիցների գործողությունները»:

Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվեց

«Իմնեմնիմի» հաղորդման հեղինակներից Վազգեն Սաղաթելյանը նույնպես ձերբակալվեց։

Ոստիկանության աշխատողները Սաղաթելյանին տան մոտից ձեռնաշղթաներով տարան։

Հաջորդը ես եմ․ սա ուղղակի ազատ խոսքի հանդեպ հերթական բռնությունն է, փնթի վարչապետի ասած՝ «ժողովրդավարության բաստիոնում»

Այսօր առավոտյան ոստիկանության ծառայողները, կոշտ մեթոդներով, մի քանի հոգով ասֆալտին պառկեցնելով, բերման են ենթարկել «Իմնեմնիմի» պոդքաստի հաղորդավարներից Նարեկ Սամսոնյանին։ Նա հիմա Քննչական կոմիտեում է, և, ինչպես հայտնում են ՔԿ-ից, Սամսոնյանին բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Սամսոնյանի հետ «Իմնեմնիմի» պոդքաստը վարող մյուս հաղորդավարը Վազգեն Սաղաթելյանն է, նրանք երկուսն էլ շատ կոշտ բառամթերքով են հաճախ հանդես գալիս թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա իշխանության ներկայացուցիչների հասցեին։

Սաղաթելյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ իրենք արդեն սովոր են, որ ընդդիմադիրներին նույնիսկ բերման ենթարկելու պրոցեսը պատժամիջոցների յուրահատուկ տեսակ է դարձել։

«Որովհետև մի քանի հոգու գետնին պառկացնելով՝ ասես հակաահաբեկչական լուրջ գործողություն են իրականացնում, այսինքն՝ շոու, որը մենք գիտենք, թե ում ուղիղ ուղղորդմամբ և պատվերով է արվում, և ով է դրանից հետո հաճույք ստանում դա նայելով»,- ասել է Վազգեն Սաղաթելյանը։

-Մտահոգություն չունե՞ք, որ հաջորդը Ձեր հետևից կգան՝ հաշվի առնելով, որ միասին եք ձեր հանրային գործունեությունը ծավալում։

-Դե, ենթադրելի է, որ հաջորդը պետք է ես լինեմ, ես ուղղակի տանից դեռ դուրս չէի եկել, Նարեկը ավելի շուտ՝ ժամը 12-ին էր դուրս եկել, ես ավելի ուշ էի պատրաստվում, բայց հիմա, երևի թե, իմ պլանավորածից ավելի շուտ դուրս կգամ, որ եթե բռնում են, թող ավելի շուտ բռնեն, որ երեկոյան պլաններս դրանից չխախտվեն։ Քանի որ հոդվածը ենթադրում է խմբի առկայություն, ենթադրում եմ, որ Նարեկի խմբակիցը այդ համացանցային գործունեությամբ ես եմ։ Այնպես որ, չեմ բացառում, որ մինչև այս հոդվածը տեղ կգտնի Ձեր լրատվականում, արդեն գուցե իրավիճակ փոխված լինի արդեն իմ՝ ազատության մեջ լինել-չլինելու համատեքստում։

-Պատրա՞ստ եք բերման ենթարկվել ոստիկանների կյողմից նման կոշտ ձևով։

-Հիմա ինչքան էլ կոշտ ձևով լինի, մեկ է՝ դա չի հասնի էն վիճակի, որ էս երկիրը գցել են։ Սա խուլիգանություն է, սա ազատ խոսքի հանդեպ բռնություն է, Նարեկին առաջին անգամ չէ, որ էդ ձևով բերման են ենթարկում։

-Ի դեպ, Քննչականի տարածած հաղորդագրության մեջ «Խուլիգանություն» է որակվել ձեր արարքը՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։

-Խուլիգանությունը իրենք են անում, ու սա առաջին դեպքը չէ։ Ես, իհարկե, որ ասեմ՝ ապշած ենք, զարհուրելի է․․․ Տեսնում ենք, էլի, Նիկոլի օրոք ինչպիսին է իրենց պատկերացումներն արդարադատության մասին։ Իրենք Քրեական օրենսգրքի իրենց սեփական ռեֆորմներով, որի մասին Ռուբեն Մելիքյանը շատ լավ լայվ է արել որոշ ժամանակ առաջ, որտեղ ներկայացրել է, թե ինչ մանիպուլյացիաներ է հնարավոր անել այդ հոդվածի շուրջ։ Այնպես որ, կտեսնենք։ Բնականաբար, սա ուղղակի ազատ խոսքի հանդեպ հերթական բռնությունն է էդ փնթի վարչապետի ասած՝ «ժողովրդավարության բաստիոնում»։

-Իսկ սպասելի՞ էր ձեզ համար, որ մի օր կգան ձեր հետևից, որովհետև ձեր հաղորդման շրջանակներում դուք հաճախ եք վիրավորական կամ հայհոյախառը ձևակերպումներով արտահայտվում Նիկոլ Փաշինյանի և իշխանության այլ ներկայացուցիչների հասցեին, ուստի սպասո՞ւմ էիք, որ մի օր այդ ամենը այսպիսի հետևանքներ կունենա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նարեկ Սամսոնյանը առևանգված է

Նարեկ Սամսոնյանը առևանգված է❗️❗️❗️
Ժողովրդավար Հայաստանում օրը ցերեկով առևանգում են հասարակական գործչին և չգիտես ինչու ոչ ոք տեղյակ չէ թե ուր են տարել “բերման ենթարկվածին”։ Ոչ մի բերման ենթարկել չկա, բերման ենթարկելուց նման գաղտնի ռեժիմ չի լինում, բերման ենթարկելուց մարդիկ իմանում են թե, որ բաժին է տեղափոխվում բերման ենթակվածը։ Սա առևանգում ա, ոչ մի ուրիշ բան։
UPD. Նարեկը մասիվի քննչականում է

Մենք ապրում ենք մի երկրում, որի ղեկավարը սեփական ժողովրդի հանդեպ ավելի թշնամանքով է տրամադրված, քան արտաքին թշնամին

Այսօր առավոտյան առևանգել են Նարեկ Սամսոնյանին։
«Ժողովրդավար Հայաստանում» առևանգում են ընդդիմադիր գործչի և չեն ասում, թե ուր են տանում։
Պահանջում եմ հայտնել Նարեկ Սամսոնյանի գտնվելու վայրը։
Գնալով ավելի ու ավելի մեզ բոլորիս մտահոգում Հայաստանում այլակարծության հանդեպ հարուցվող քրեական գործերը:
Իրավապահ համակարգը այս իժխանություններին ձեռքին դարձել է միջոց ընդիմադիր գործիչներին լռեցնելու համար:Այսօր իշխանություններին քննադատելու համար կարող ես ուղղակի բերման ենթարկվել ու կալանավորվել։
Այսօր այնպիսի գործեր են կարում ընդիմադիրների վրա,որ իրավական ցանկացած պետությունում անհնար է պատկերացնել:
Նիկոլի հրահանգով, թե ոստիկանությունը և թե քննչական մարմինը պատրաստ են ցանկացած քրեական գործեր հորինել, պատրաստ են անգամ նորածին երեխայի կալանավորել, միայն թե իրենց տեր նիկոլը գոհ մնա։
Չեմ զարմանա ,եթե Նիկոլը թուրքերին պաշտպանելու համար պատրաստ է անգամ հետմահու քրեական գործեր հարուցել Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Օզանյանի, Գևորգ Չաուշի և անգամ Մոնթեի ու Վազգենի դեմ։
Մենք ապրում ենք մի երկրում, որի ղեկավարը սեփական ժողովրդի հանդեպ ավելի թշնամանքով է տրամադրված, քան արտաքին թշնամին։