ՄԻՊ֊ը պետք է հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձ լինի, իսկ Անահիտ Մանասյանն արդյո՞ք այդ անձն է

ՔՊ֊ն ՄԻՊ֊ի նոր թեկնածու ունի։ Թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է, ով նույնպես իշխանության կամակատարներից է։ ՄԻՊ֊ը պետք է հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձ լինի, իսկ Անահիտ Մանասյանն արդյո՞ք այդ անձն է։ Բանն այն է, որ Հայաստանում ոչ թե ՄԻՊ է, այլ ԻԻՊ( Իշխանության իրավունքների պաշտպան) և մարդկանց իրավունքները ոտնահարվեն թե ոչ` չկա պաշտպանություն։ Այս իշխանությունները նույնիսկ այդ անաչառ կառույցն են իրենց ենթարկեցնում, պաշտոնին նշանակում են նրանց, ովքեր պատրաստ են վազվզել իրենց համար, դառնալ հանցակից և կեղծ գործունեություն ծավալել։ Իսկ հիմա, քանի որ ՄԻՊ֊ի թեկնածուն դատախազի տեղակալ է, ապա դատախազության գործերը կտեղափոխվեն ՄԻՊ֊ի գրասենյակ և այնտեղ «անաչառ»լուծումներ կստանան։

Լրահոս