Մենք ապրում ենք մի երկրում, որի ղեկավարը սեփական ժողովրդի հանդեպ ավելի թշնամանքով է տրամադրված, քան արտաքին թշնամին

Այսօր առավոտյան առևանգել են Նարեկ Սամսոնյանին։ «Ժողովրդավար Հայաստանում» առևանգում են ընդդիմադիր գործչի և չեն ասում, թե ուր են տանում։ Պահանջում եմ հայտնել Նարեկ Սամսոնյանի գտնվելու վայրը։ Գնալով ավելի ու ավելի մեզ բոլորիս մտահոգում Հայաստանում այլակարծության հանդեպ հարուցվող քրեական գործերը: Իրավապահ համակարգը այս իժխանություններին ձեռքին դարձել է միջոց ընդիմադիր գործիչներին լռեցնելու համար:Այսօր իշխանություններին քննադատելու համար կարող ես ուղղակի բերման ենթարկվել ու կալանավորվել։ Այսօր այնպիսի գործեր են կարում ընդիմադիրների վրա,որ իրավական ցանկացած պետությունում անհնար է պատկերացնել: Նիկոլի հրահանգով, թե ոստիկանությունը և թե քննչական մարմինը պատրաստ են ցանկացած քրեական գործեր հորինել, պատրաստ են անգամ նորածին երեխայի կալանավորել, միայն թե իրենց տեր նիկոլը գոհ մնա։ Չեմ զարմանա ,եթե Նիկոլը թուրքերին պաշտպանելու համար պատրաստ է անգամ հետմահու քրեական գործեր հարուցել Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Օզանյանի, Գևորգ Չաուշի և անգամ Մոնթեի ու Վազգենի դեմ։ Մենք ապրում ենք մի երկրում, որի ղեկավարը սեփական ժողովրդի հանդեպ ավելի թշնամանքով է տրամադրված, քան արտաքին թշնամին։

Լրահոս