Ճապոնիան եւ Նիդեռլանդները կմիանան ԱՄՆ-ին՝ Չինաստանի համար կիսահաղորդիչների հասանելիությունը սահմանափակելու հարցում

Ճապոնիան եւ Նիդեռլանդները կմիանան ԱՄՆ-ին՝ Չինաստանի համար կիսահաղորդիչների հասանելիությունը սահմանափակելու հարցում՝ հզոր դաշինք ստեղծելով, որը կխափանի միկրոսխեմաներ արտադրելու սեփական ներքին հզորությունների ստեղծման Պեկինի հավակնությունները, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ ԱՄՆ-ի, Նիդեռլանդների եւ Ճապոնիայի պաշտոնատար անձինք մտադիր են ուրբաթ ավարտել նոր սահմանափակումների վերաբերյալ բանակցություններն այն մասին, թե ինչ կարող է մատակարարվել չինական ընկերություններին, տեղեկացրել են աղբյուրները։ Բանակցությունները Վաշինգտոնում, հինգշաբթի օրվա դրությամբ, շարունակվել են։ Նիդեռլանդները կընդլայնի սահմանափակումները ASML Holding NV-ի համար, ինչը թույլ չի տա նրան արտադրել իր սարքավորման համար խոր ուլտրամանուշակագույն լիտոգրաֆիա, որը կարեւոր նշանակություն ունի առաջավոր չիպերի արտադրության համար, եւ անհնար կդարձնի սեփական արտադրագծերի ստեղծումը։ Ճապոնիան նման սահմանափակումներ կմտցնի Nikon Corp-ի համար։ Համատեղ ջանքերն ընդլայնում են այն սահմանափակումները, որոնք Բայդենի վարչակազմը հրապարակել էր հոկտեմբերին, եւ որոնք ուղղված են սեփական կիսահաղորդիչներ արտադրելու կամ երրորդ երկրներից դրանք գնելու Չինաստանի ունակության սահմանափակմանը։ Այդ երրորդ երկրներում են գտնվում խոշոր ընկերությունները, որոնք կարող էին օգնել միկրոսխեմաների արտադրության հարցում, ներառյալ ASML-ն, ճապոնական Tokyo Electron Ltd-ն եւ ամերիկյան Applied Materials Inc-ը։ Ամերիկյան արտադրողները դժգոհել են, որ Բայդենի վարչակազմի միակողմանի գործողությունները թույլ են տվել օտարերկրյա մրցակիցներին շարունակել աշխատել իրենց արտադրանքի սպառման խոշոր շուկաներից մեկում։ Tokyo Electron-ի արժեթղթերը, որը սարքավորում էր վաճառում Չինաստանում չիպերի արտադրության համար, կորցրել են շահութաբերությունը 1 տոկոսով՝ Bloomberg-ի տեղեկացումից հետո։ Չիպերի չինական արտադրողների արժեթղթերը նույնպես էժանացել են։ Շանհայի Semiconductor Manufacturing International Corp ընկերության արժեթղթերի անկումը հասել է 2,1 տոկոսի, իսկ Hua Hong Semiconductor Ltd-ինը՝ 1,5 տոկոսի։ Չինաստանի օֆշորային յուանը կորցրել է դիրքերը դոլարի հանդեպ՝ թուլանալով 0,1 տոկոսով՝ 6,7 448 ։ Զբոսաշրջությունը եւ սպառման ակտիվացումնամրապնդել են արժույթը լուսնային օրացույցով ամանորյա տոնակատարությունների ժամանակ։ «Սա ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տեխնոլոգիական պատերազմի հաջորդ թեժացումն ավելի նշանակալի կդարձնի եւ կարող է թուլացնել յուանի հանդեպ հարաբերակցությունը կարճաժամկետ հեռանկարում»,- ասել է Սինգապուրի Malayan Banking Berhard-ի արժութային ստրատեգ Ֆիոնա Լիմը։ Չինաստանը պատասխանել է ԱՄՆ-ի ջանքերին։ Դեկտեմբերին Պեկինը Առեւտրի համաշխարհային կազմակերպություն բողոք է ներկայացրել՝ ուղղված ԱՄՆ-ի մտցրած արտահանման վերահսկողության չեղարկմանը։ Անգամ ASML-ի գլխավոր գործադիր տնօրենն է նախազգուշացրել, որ ԱՄՆ-ի պահվածքը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ։ Հունվարի 25-ին գլխավոր տնօրեն Փիտեր Վենինկը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մտցրած արտահանման վերահսկողության միջոցները Չինաստանի դեմ կարող են ի վերջո Պեկինին մղել միկրոսխեմաների արտադրության սեփական տեխնոլոգիայի ստեղծմանը։ «Եթե նրանք չկարողանան ստանալ այդ մեքենաները, նրանք իրենք կստեղծեն դրանք»,- ասել է նա Bloomberg News-ի հարցազրույցում։ «Դա ժամանակ կխլի, բայց նրանք, ի վերջո, կհասնեն նպատակին»։

Լրահոս