Հոսանքի տատանումների պատճառով Արցախում ավելացել են խափանված վերելակների մասին կանչերը

Հոսանքի տատանումների պատճառով ճգնաժամային կառավարման կենտրոնում ավելացել է վերելակների խափանումների մասին ահազանգերը: Հոսանքի հաճախակի անջատումների գրաֆիկին չհետևելը հաճախ ստեղծում է անցանկալի իրավիճակ: Փետրվարի 15-ին ժամը 19:03-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մաշտոց 1 շենքի խափանված վերելակում մարդ է մնացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 19:05-ին արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և տեխնիկական միջոցներով բացել վերելակը, օգնություն ցուցաբերել վերելակում մնացած քաղաքացիներին: Խափանված վերելակի մասին մեկ այլ հաղորդում գրանցվել է այսօր առավոտյան ժամը 08:00-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 121 շենքի բնակչից: Փրկարարները մեկնել են կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն: Ծառայությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ հոսանքի հովհարային անջատումների ժամանակ՝ ուղիղ ժամերին, չօգտվել վերելակներից, դրանով բացառել անցանկալի պատահարները:

Լրահոս