Հերացի փողոցում կայանումն արգելվելու է. քաղաքապետարանի նոր որոշումը

Երևանի Հերացի փողոցում այսուհետ արգելվելու է կայանումը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրով իրականացվելու է Հերացի փողոցի կայանման գրպանիկների փակում, որոնք վերածվելու են կանաչ գոտիների»,– գրել է Գրիգորյանը: Նա հավելել է, որ կայանումն արգելելով նպատակ ունեն էականորեն թեթևացնել Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի հատվածի ծանրաբեռնվածությունը: Գրիգորյանը նշել է, որ աշխատանքները մեկնարկելու են արդեն այսօր:

Լրահոս