Հետաքրքիր է նաև, որ, բացի արևմտամետ ռեսուրսներից, նման քաղաքականություն են վարել նաև իշխանամետ որոշ լրատվամիջոցներ.Արման Ղուկասյան

2022 թվականն առանձնացավ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկատվական հոսքերի ակտիվությամբ: Դրանց հիմնական նպատակն է ստվերել ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունները, թիրախավորել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ օրակարգը, հարցականի տակ դնել ինտեգրացիոն գործընթացների թեման՝ եվրասիական ինտեգրման և ՀԱՊԿ-ի հետ կապված։ Եվ այս ամենում կարևոր դերակատարում ունեն պրոարևմտյան ուղղվածություն ունեցող ԶԼՄ-ներն ու փորձագիտական շրջանակները: Այս մասին ասուլիսում հայտարարեց քաղաքագետ, «Ժողովրդի ձայն»-ը միջազգային փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը՝ ներկայացնելով «Տեղեկատվական մանիպուլյացիաներ ռուս-հայկական հարաբերությունների շուրջ. տարվա արդյունքներ և ընթացիկ միտումներ» թեմայով զեկույցը: Փորձագետը նշում է՝ առանձին տեղեկատվական ռեսուրսները, որոնք հազիվ թե կարելի է ԶԼՄ անվանել, և դրանք նույնացվում են որպես հակառուսական քարոզչության գործիք, հեռարձակել են միայն արևմտամետ հասարակական և քաղաքական գործիչների կարծիքներն ու մեկնաբանությունները, և երկկողմ ու բազմակողմ օրակարգի բազմաթիվ կարևոր հարցեր կողմնակալ կերպով ներկայացրել հանրությանը։ “Հետաքրքիր է նաև, որ, բացի արևմտամետ ռեսուրսներից, նման քաղաքականություն են վարել նաև իշխանամետ որոշ լրատվամիջոցներ։ Հաճախ արևմտամետ օրակարգն ավելի հաճախ էր հեռարձակվում նաև մերձիշխանական լրատվամիջոցների հարթակներում, այդ թվում՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ՞,-ասաց նա։ Հակառուսական մանիպուլյացիաների հիմնական թեզերը վերաբերում են հետևյալ թեմաներին՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ և տարածաշրջանային գործընթացների կարգավորման գործընթացը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, երկկողմ ռուս-հայկական օրակարգ, Հայաստանի անդամակցությունը Միութենական պետությանը: Ի դեպ, վերջինի մասին. Դեկտեմբերին սկսվեց ակտիվորեն շրջանառվել ապատեղեկատվություն, թե, իբր, ՌԴ-ն է նպաստել, որպեսզի ադրբեջանցիները փակեն Լաչինի միջանցքը, որպեսզի ՀՀ-ն զիջումների գնա Միութենական պետությանը միանալու հարցում ։ Այս թեման, հիշեցրեց փորձագետը, քննարկվում էր դեռևս Լաչինի միջանցքի փակվելուց առաջ, և այսօր օգտագործվում է Լաչինի շուրջ իրադարձությունների համատեքստում, որպեսզի ՌԴ-ին մեղադրեն այն ամենում, ինչ կատարվում է: Եվ անմասն չեն մնում նաև ՀՀ պաշտոնյաները՝ իրենց ոչ կոմպետենտ ու անհիմնո հայտարարություններվ: Նույն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ՀՀ-ին ստիպում են անդամակցել ՄՊ-ին, այնուհետև ՀՀ վարչապետն իր ասուլիսում հայտարարեց, որ Երեւանը Միութենական պետությանն անդամակցելու առաջարկներ չի ստացել։ «Այս մանիպուլյացիայի նպատակն է վարկաբեկել ռուս-հայկական հարաբերությունները եւ, մասնավորապես, ՌԴ-ն, որն, իբր, մտադիր է ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկել։ Ամենակարևորն այն է, որ ՄՊ-ն հայ հասարակության մեջ դիրքավորվում է արևմտամետ ուժերի կողմից որպես ձևաչափ, որի շրջանակներում ՀՀ-ն կարող է իսպառ զրկվել ցանկացած անկախությունից և դառնալ ՌԴ մաս”,-նշեց փորձագետը։ Հաջորդ մանիպուլյացիան՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց ։ Հաճախ հնչում են թեզեր, թե ՌԴ-ն հակամարտություն է հրահրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, իբրև Մոսկվան ցանկանում է տիրանալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։ Այս կեղծ թեզը հեռարձակում է ՀՀ ողջ արևմտամետ հասարակական-քաղաքական և փորձագիտական հանրությունը։ Ղուկասյանը հիշեցրեց, որ այն առաջ է քաշել նաեւ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը, որտեղ բազմիցս հրապարակվել են նմանատիպ բովանդակությամբ վերլուծական հոդվածներ։ Ներկայացվում է, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում արևմտյան միջնորդությունն ավելի ձեռնտու է ՀՀ-ին և, ըստ այդմ, տեղծվում է մտացածին մի ֆոն, թե Արևմուտքն ավելի հայանպաստ դիրքորոշում ունի, բայց ոչ ոք չի խոսում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կոնկրետ քայլերի մասին, որոնք կարող են դրական ազդել հակամարտության կարգավորման վրա, քանի որ դրանք ուղղակի չկան։ «Այս մանիպուլյացիաների նպատակը ղարաբաղյան կարգավորման հարցում ռուսական միջնորդության նկատմամբ հայ հասարակության բացասական վերաբերմունքի ձևավորումն է և այս գործընթացում արևմտյան միջնորդության դրական ֆոն ստեղծելը»,- շեշտեց նա։ Առանձնահատուկ մանիպուլյացիաների է ենթարկվել Հայաստանի անդամակցության հարցը ՀԱՊԿ-ին։ Սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիայից հետո տեղեկատվական դաշտը և փորձագիտական հանրությունը սկսեց քննարկել ՀԱՊԿ-ի արագ արձագանքման և գործողությունների հարցը։ Չնայած այն հանգամանքին, որ այդ սադրանքը կասեցվեց ՌԴ ջանքերով, և ՀԱՊԿ-ն ի վերջո պատրաստ էր դիտորդական խումբ ուղարկել սահման, շարունակվեցին մեղադրանքները, թե ՀԱՊԿ-ը լիակատար անգործության է մատնվել, իսկ ՀՀ իշխանությունները հրաժարվեցին ՀԱՊԿ դիտորդական խումբ ուղարկել ՀՀ և Ադրբեջանի սահման: Հանրության շրջանում փորձ արվեց ամրագրել, որ ՀԱՊԿ-ը հրաժարվում է օգնել Հայաստանին։ Այնուհետ ՀՀ իշխանություններն առանց լուրջ հիմնավորման հրաժարվեցին 2023-ին ՀՀ տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց, ինչը մի շարք հարցեր առաջացրեց հանրության մոտ։ “Այս ամենի նպատակն անվտանգության ոլորտում ՌԴ հետ փոխգործակցության բոլոր հնարավոր ձևաչափերն ամբողջությամբ վարկաբեկելն է և ՌԴ նկատմամբ հայ հասարակության թշնամական վերաբերմունք ձևավորելը»,-շեշտեց Ղուկասյանը։ Ըստ փորձագետի՝ հայաստանյան ԶԼՄ-ներում չի ներկայացվում ԵԱՏՄ-ի անդամակցության բոլոր օգուտների մասին, թեև Հայաստանը 2022 թվականին գրանցել է ՀՆԱ-ի աննախադեպ աճ (մոտ 12-13%), ինչը հենց պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ: Այդպես, ՀՀ-ից ՌԴ արտահանումը 2021-ի համեմատ կրկնապատկվել է։ «Ռուսական շուկայի և ԵԱՏՄ շուկաների հետ ՀՀ փոխգործակցության վերը նշված բոլոր դրական կողմերն ակտիվորեն լռեցվում են ԶԼՄ-ներում, և ոչ ոք հայ հանրությանը չի բացատրում այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Հայաստանի և նրա տնտեսության համար, եթե հանրապետությունը որոշի փոխել իր արտաքին քաղաքականությունը: Նույնկերպ ՀԱՊԿ-ից դուրս գալու առաջարկողներից և ոչ մեկը հստակ չի բացատրում, թե ինչ հետևանքներ և ռիսկեր է պարունակում այս ամենը Երևանի համար, և որ ամենակարևորն է՝ ի՞նչ այլընտրանք են առաջարկում”,- շեշտեց նա։ Այսպիսով, Հայաստանում հակառուսական քարոզչության հիմնական նպատակն է վարկաբեկել ՌԴ իմիջը հայ հասարակության աչքում և իրադարձությունները ներկայացնել օտարերկրյա դոնորների շահերից բխող։ Պետք է հասկանալ, որ ՌԴ-ն միակ երկիրն է, որը դադարեցրել է արյունահեղությունը Ղարաբաղում 2020-ին, և որի խաղաղապահներն այժմ գտնվում են Արցախում և թույլ չեն տալիս նոր լայնածավալ պատերազմ։ Արտաքին խաղացողների նպատակն է վնասել Մոսկվայի միջնորդական ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, և բոլոր տեղեկատվական ռեսուրսները և արտաքին հովանավորության ներքո գտնվող հասարակական-քաղաքական և փորձագիտական հանրության ներկայացուցիչներն իրականացնում են այդ օրակարգը։ Արման Ղուկասյանը կանխատեսեց, որ այս բոլոր միտումները և մանիպուլյացիաները կշարունակվեն նաև այս տարի:

Լրահոս