Հայաստանը չի կարող գտնել ավելի հայամետ երկիր, քան Ռուսաստանն է․ Կարասին

Երևանը չի կարող գտնել ավելի հայամետ, քան Ռուսաստանը, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Հաշվի առնելով Հայաստանին Մոսկվայից հնարավորինս օտարելու Արևմուտքի ակնհայտ և ներխուժող ջանքերը՝ ես ստիպված եմ էմոցիոնալ կերպով նշել, որ լայն իմաստով Երևանը չի կարող գտնել ավելի հայամետ, քան Ռուսաստանը։ Դրա պատճառները բազմաթիվ են՝ պատմությունից ու արյունակցական կապերից մինչև տարածաշրջանային անվտանգության առաջնահերթություններ: Ժամանակն է լրջորեն մտածելու»,- «Տելեգրամ»-ում գրել է Կարասինը։

Լրահոս