Իլոն Մասկը հայտարարել է, որ կվերականգնի Twitter-ում ավելի վաղ փակված մի քանի լրագրողների հաշիվները
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ կվերականգնի Twitter-ում ավելի վաղ փակված մի քանի լրագրողների հաշիվները։ Այդպիսով Մասկն առաջացրել է ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի զայրույթը New York Times-ի, CNN-ի եւ Washington Post-ի ավելի քան կես տասնյակ հայտնի լրագրողների հաշիվները փակելուց հետո։
«Ժողովուրդն արտահայտվել է։ Այն հաշիվները, որոնք տարածում էին իմ գտնվելու վայրի մասին տեղեկատվություն, այժմ փակվել են»,-գրել է նա։
Մասկը Twitter-ում հարցում է անցկացրել այն մասին, թե արդյոք պետք է վերականգնել փակված հաշիվները։ Հարցմանը մասնակցած 3,69 միլիոն մարդկանց գրեթե 59 տոկոսը պատասխանել է, որ հաշիվները պետք է վերականգնել։
Վերջին վեճերը սկսվել են այն ժամանակ, երբ Մասկը չորեքշաբթի օրը փակել է @elonjet հաշիվը, որը վերահսկում է իր անձնական ինքնաթիռի թռիչքները:
Մասկը հայտարարել է, որ այդ քայլը անհրաժեշտ է եղել այն բանից հետո, երբ Լոս Անջելեսում գտնվող մեքենային, որում գտնվում էր իր երեխաներից մեկը, հետեւել է «խելագար մի հետապնդող»։ Մասկը նրան մեղադրել է իր ինքնաթիռը հետեւելու համար։
Լրագրողներից ոմանք հայտնել են միջադեպի մասին, այդ թվում՝ հղում կատարել @elonjet հաշվին, ինչը, Մասկի խոսքով, հավասարազոր է իր եւ իր ընտանիքի դեմ «սպանության կոորդինատներ» տրամադրելուն։
Twitter-ի ուղիղ եթերում տեղի ունեցած զրույցի ժամանակ Մասկը ոչ մի ապացույց չի տրամադրել իր պնդումների վերաբերյալ, բայց սոցցանցից հեռացված լրագրողներից մի քանիսին ասել է, որ Twitter-ում «բոլորին նույն կերպ են վերաբերվելու»։
Լրագրողների հաշիվները կասեցնելու Մասկի գործողությունները խիստ քննադատության են արժանացել մեդիա կազմակերպությունների, Եվրամիության եւ ՄԱԿ-ի կողմից: Քանի որ Մասկը վերահսկողություն է հաստատել ընկերության նկատմամբ, Twitter-ում սկսել են մի հակասությունից մյուսին անցնել։
Խոսքի ազատության մասին միլիարդատիրոջ խոսքերը մտավախություն են առաջացրել խոշոր գովազդատուների եւ կարգավորիչ մարմինների մոտ, գրում է AFP-ը։