Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Ապրիլի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-19-ն առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, 15-ին, 19-20-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքանով կնվազի։ Երևանում ապրիլի 15-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Լրահոս