Երևանի քաղաքապետը հրաժարական է ներկայացրել․ հայտնի է պատճառը․ ԱՂԲՅՈՒՐ

AntiFake.am–ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր՝ մարտի 16–ին, հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետի պաշտոնից, որի մասին կհայտարարվի վաղը։ Մեր տեղեկություններով՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի պատճառը Երևան քաղաքում շուտափույթ ընտրություններ կազմակերպելու իշխանության ցանկությունն է։ Ըստ իշխանական մեր աղբյուրի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մտադիր է մայիսին Երևանում ՏԻՄ ընտրություններ կազմակերպել, քանի որ իշխանության վարկանիշը օրեցօր գահավիժում է, հասարակությունը ժամ առ ժամ կորցնում է վստահությունը իշխող ուժի նկատմամբ և նման տեպմերով շարունակվելու պարագայում ավելի ուշ ընտրություններ տեղի ունենալու դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» Երևանում հաղթելու շանսեր չի ունենա։ Երևանի ՏԻՄ ընտրություններում պարտությունը Փաշինյանի իշխանական առաջնորդության ավարտի հիմք կհանդիսանա։ Իսկ իշխանությունը պահելու համար, ինչպես հայտնի է, Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի։ Ուստի՝ իշխող ուժը համատեղ ուժերով արագացնում է Հանրապետության մայրաքաղաքում ընտրական գործընթացները։

Լրահոս