Արցախի բարձրադիր գոտիներում ցածր տեսանելիություն է մառախուղի պատճառով

Արցախի Հանրապետության բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է:  Դեպի ՀՀ միջպետական մայրուղին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մառախուղ է Սյունիքի մարզում: Վթարներն ու արտակարգ այլ իրավիճակները բացառելու նպատակով, ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է: Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն կոչ է անում պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

Լրահոս