Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով միակողմանի փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Շիրակի մարզում, Արագածի տարածաշրջանում, Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին և Դիլիջան քաղաքում տեղում է ձյուն: Աշոցքի և Արագածի (մառախուղ է) տարածաշրջաններում բուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս