Այսօր Սփյուռքը շատ մասնատված է. Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Սփյուռքը պետք է նշանակի որպես Հայաստանից դուրս հայկական ձեւավորված կենտրոններ: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, «Ապագա հայկականը» նախաձեռնության համաժողովին ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ «Սփյուռքը չի նշանակում, որ Հայաստանից դուրս ապրող հայեր: Սփյուռքը պետք է նկատվի որպես Հայաստանից դուրս հայկական ձեւավորված կենտրոններ: Սփյուռքի առաջին նպատակը պահել հայ մարդուն եւ պահել նրանով, որ նա գիտակցաբար ուզի հայ մնալ: Այսօր Սփյուռքը շատ մասնատված է: 15-20 հազարանոց մի հայկական գաղութում կարող եք հանդիպել մինչեւ 30 հայկական կազմակերպությունների, որոնք ունեն մրցակցության գիծ»,- նշեց Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ կարեւոր գործոններից է լեզուն. «Լեզուն մարդուն պահում է իր ազգայինի մեջ: Սփյուռքում կարող եք հաճախ հանդիպել երիտասարդ սփյուռքահայի, որը 5-6 լեզվով է խոսում, եւ այդ լեզուների մեջ չկա հայերենը»:

Լրահոս